Ս. Գևորգ եկեղեցում իրականացվեց զինհաշմանդամների դրամ...

Ս. Գևորգ եկեղեցում իրականացվեց զինհաշմանդա...

Օգոստոսի 28-ին ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում Մենք մեր զինվորի կողքին ենք բարեգործական երկրորդ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դրամաբաշ... Կարդալ ավելին »

ԱՀԹ երիտասարդները միացան «Ձեռք մեկնիր» նախաձեռնությանը

ԱՀԹ երիտասարդները միացան «Ձեռք մեկնիր» նախ...

Օգոստոսի 27-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի խումբ երիտասարդներ միությունների ... Կարդալ ավելին »

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյա...

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկ...

Զերկարութիւն կենաց հօր մեր Աստուածազգեաց, շնորհեա պետին մեր հարց հովուել զմեզ Սիրելի՛ Վեհափառ Տեր,Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի... Կարդալ ավելին »

Ս. Տիրամոր Վերափոխման տոնն Արարատյան Հայրապետական թե...

Ս. Տիրամոր Վերափոխման տոնն Արարատյան Հայրա...

Այստարիօգոստոսի16-ինՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր վերափոխման տոնը: Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներու... Կարդալ ավելին »

Շարունակվում է «Ձեռք մեկնիր» նախաձեռնությունը

Շարունակվում է «Ձեռք մեկնիր» նախաձեռնությ...

Օգոստոսի 16-ին Ազատության հրապարակում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց մ... Կարդալ ավելին »

Հսկման կարգ՝ և թերթոնների բաժանում Վերափոխման նախատ...

Հսկման կարգ՝ և թերթոնների բաժանում Վերափո...

Օգոստոսի 15-ին՝ Ս.Աստվածածնի վերափոխման նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասար... Կարդալ ավելին »

Դրամաբաշխությունը շարունակվում է. աջակցություն ստացա...

Դրամաբաշխությունը շարունակվում է. աջակցութ...

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող՝ Մենք մեր զինվորի... Կարդալ ավելին »

Հոգեհանգիստ Լևոն Թովմասի հիշատակին

Հոգեհանգիստ Լևոն Թովմասի հիշատակին

Օգոստոսի 7-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան ... Կարդալ ավելին »

Ճամբար Սևանի ափին մանկատան երեխաների համար

Ճամբար Սևանի ափին մանկատան երեխաների համար

Հուլիսի 20-31-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը Մ. ... Կարդալ ավելին »

Հեղինակային երգի երեկո և մարդկային փոխհարաբերություն...

Հեղինակային երգի երեկո և մարդկային փոխհարա...

Հուլիսի 29-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ հանդիպում հնագետ և հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանի հետ՝ Ընտրու... Կարդալ ավելին »

«Մենք մեր զինվորի կողքին ենք». դրամական աջակցությու...

«Մենք մեր զինվորի կողքին ենք». դրամական ա...

Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող Մեն... Կարդալ ավելին »

ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու օծման 9 ամյակը

ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու օծման 9...

Հուլիսի 23-ին լրացավ ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու վերաօծման 9-րդ տարին: 2006 թ. Սրբալույս մյուռոնով այն կրկին հոգևոր կյանքի սպասավո... Կարդալ ավելին »

ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում մկրտվեց հաշման...

ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում մկրտ...

Հուլիսի 23-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում մկրտվեց ... Կարդալ ավելին »

«Մենք մեր զինվորի կողքին ենք». դրամական աջակցությու...

«Մենք մեր զինվորի կողքին ենք». դրամական ա...

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող՝ Մե... Կարդալ ավելին »

Քրիստոնյայի կյանքի իմաստը

Քրիստոնյայի կյանքի իմաստը

Ո՞րն է կյանքի իմաստը: Մարդը մշտապես փնտրել  է այս հարցի պատասխանը: Եղել են դեպքեր, երբ հաջողվել է գտնել պատասխանը: Սակայն ավելի շատ են այն դեպքերը, երբ չի հաջողվել գտնել ճիշտ պատասխանը:

Կարդալ ավելին »
Լույսը եկավ աշխարհ...

Լույսը եկավ աշխարհ...

«Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. Ը 12)
Այս խոսքերը մարդեղացյալ Աստվածորդին ուղղեց անհավատ հրեաներին, ովքեր իրենց հոգու կուրության հետևանքով չէին կարողանում ճանաչել Քրիստոս Մեսիայի հայտնությունն իրենց մեջ:

Կարդալ ավելին »
«Ես կխոնարհվեմ այն մարդու առջև, ով կվերակառուցի մեր վանքը». Վերին Ծաղկավանի գյուղապետ

«Ես կխոնարհվեմ այն մարդու առջև, ով կվերակառուցի մեր վանքը». Վերին Ծաղկավանի գյուղապետ

Սաղարթախիտ անտառն ու ծաղիկներն ամուր գրկել են Շխմուրադի վանքն ու պահում են արդեն դարեր շարունակ: 12-13-րդ դարի վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղին մոտ՝ 5-6 կմ դեպի հարավ-արևմուտք:

Կարդալ ավելին »
Նահապետի և տանտիկնոջ տեղն ու դերը հայկական ավանդական ընտանիքներում

Նահապետի և տանտիկնոջ տեղն ու դերը հայկական ավանդական ընտանիքներում

Նահապետական  գերդաստանը  կամ ընտանիքը ձևավորվել  է մայրական տոհմի քայքայումից հետո, երբ հասարակական կյանքի այլ բնագավառներից բացի տղամարդն իր ձեռքն է վերցրել նաև ընտանիքի ղեկավարությունը: Այն  նախապես  ընդգրկել է  հայրական  կողմից  միևնույն  նախնուց սերած  4-5  սերունդ:

Կարդալ ավելին »
Աշխարհաքաղաքական կողմնորոշման դեգերումները որպես արտագաղթային մտածողության սինդրոմ

Աշխարհաքաղաքական կողմնորոշման դեգերումները որպես արտագաղթային մտածողության սինդրոմ

Էս ծանր ձևակերպման տակ խոստանում եմ մտքերս դասավորել հնարավորինս պարզ ու կրճատ, բայց զգացմունքներից մաքրել, զատել դրանք չեմ կարող: Ես քաղաքագետ չեմ, ոչ էլ մերօրյա ամենագետ-փորձագետ, էն, ինչ պիտի ասեմ, լռելու անհնարինությունից է, երբ պիտի գլուխդ կախ քո գործին լինես, քո բաժին պարտականություններին, բայց իրականությունը, ցավի բնական ճիչդ կորզելով, ստիպում է նաև խոսել:

Կարդալ ավելին »
Փոքր եկեղեցու մեծ խնդիրները

Փոքր եկեղեցու մեծ խնդիրները

Աշխարհարարման առաջին իսկ օրից պարզ էր, որ մարդը չի կարող  լիարժեքորեն երջանիկ լինել, քանի դեռ միայնակ է և չունի կողակից, իր հիացմունքն ու թախիծը կիսող մարդ, ընկեր, աջակից.  ընտանիք ունենալու երջանկությունն առաջին նվերն էր, որ Աստված ընծայեց մարդուն: Ընտանիքը փոքր եկեղեցի է՝ վկայում են եկեղեցու հայրերը:

Կարդալ ավելին »
Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ

Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ

Այսօր մեր առօրյա կյանքում սովորական (ցավ ի սիրտ) երևույթ է դարձել հղիության արհեստական ընդհատումը՝ ամուսինների հանցավոր փոխհամաձայնությամբ. փոխհամաձայնություն, որով Աստծո` մեզ ընծայած շնորհը ինքներս մերժում ենք մեզանից` քրիստոնյա կոչվելով, և դժոխք դարձնելով Աստծո պարգևած երկիրը:

Կարդալ ավելին »
Ավելին »
«Պայքարել բացասականի դեմ ծայրահեղ բարդ է: Պետք է նկատել, փորձել առավել շեշտադրված դարձնել այն լավն ու լուսավորը, որը կա մեր կյանքում»:

«Պայքարել բացասականի դեմ ծայրահեղ բարդ է: Պետք է նկատել, փորձել առավել շեշտադրված դարձնել այն լավն ու լուսավորը, որը կա մեր կյանքում»:

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ  Ալթունյանը:

Կարդալ ավելին »
 Ինքնազոհողությունը և հակառակորդին մինչև վերջ հաղթելու  կամքը հայ ռազմիկի գլխավոր բնութագրիչն են եղել

Ինքնազոհողությունը և հակառակորդին մինչև վերջ հաղթելու կամքը հայ ռազմիկի գլխավոր բնութագրիչն են եղել

Մարտիկյան Սուրեն.  Հայ ռազմագետ-պատմաբան, փոխգնդապետ, 


1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1997թ.-ից  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի ռազմական ինստիտուտի դասախոս, ներկայումս նույն ինստիտուտի զորատեսակների և ծառայությունների ամբիոնի ռազմարվեստի և ռազմական վարչարարության ցիկլի պետ:

Կարդալ ավելին »
Ազգայինի վերականգնումը՝ ինքնությունը պահպանելու հուսալի ուղի

Ազգայինի վերականգնումը՝ ինքնությունը պահպանելու հուսալի ուղի

1915-ի Ցեղասպանությունն ուղեկցվել է մեր բազմաթիվ ազգային արժեքների ոչնչացմամբ և կողոպուտով: Եվ այսօր  նրանք ջանում են նենգափոխել պատմությունը և իրենց վերագրել մեր մշակույթի բազմաթիվ երևույթներ, այդ թվում՝ տարազը: Ինչպե՞ս է ծագել ու զարգացել հայկական տարազը:

Կարդալ ավելին »
Նրանց կարելի է անվանել նվիրյալներ…

Նրանց կարելի է անվանել նվիրյալներ…

Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախմբի գեղարվեստական ղեկավար, օպերային երգչուհի Լիլիթ Գրիգորյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ երեխտագիտության մեդալի: Թե ինչպես ձևավորվեց համախումբը, ինչ ընթացք ունեցավ, պատմում է Լիլիթ Գրիգորյանը:

Կարդալ ավելին »
Դավիթ Նավասարդյան. «Անհրաժեշտ է ընթերցել Ս. Գիրքը, աղոթել և հավատալ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:

Դավիթ Նավասարդյան. «Անհրաժեշտ է ընթերցել Ս. Գիրքը, աղոթել և հավատալ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է «Մոշն Թայմ» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Նավասարդյանը:

Կարդալ ավելին »
«Միակ վայրը, որտեղ կարող ես թեզ թույլ տալ չխաղալ՝ հոգևոր տիրույթն է». Վահան Արծրունի:

«Միակ վայրը, որտեղ կարող ես թեզ թույլ տալ չխաղալ՝ հոգևոր տիրույթն է». Վահան Արծրունի:

Ե՞րբ զգացիք Աստծո զորությունը:
Երբ ապրում ես եկեղեցու բակում, ոչինչ չի մնում անել, քան դառնալ այդ եկեղեցու հավատավոր զավական ու հետևորդը և կրել այդ զորությունը գիտակցաբար: 
Աստծո զորությունը միշտ էլ ուղղորդում է հավատացյալին՝ անկախ նրանից նա զգում է դա, թե՝ ոչ: 
21 տարեկանում մկրտվեցի՝ զգալով մկրտության խորհուրդի իմաստն ու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այն ժամանակ շատ քչերն էին այդ քայլին գնում, որովհետև հասարակության կարծիքը միանշանակ չէր: Սակայն ինձ դա չմտահոգեց:

Կարդալ ավելին »
Արմեն Մաղաքյան. «Շատ կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը, հավատքի մեջ զորանալը, աղոթելը, Ս. Գիրք ընթերցելն ու Աստծուն շնորհակալ լինելն այն բոլոր շնորհների համար, որ Նա մեզ պարգևել է»:

Արմեն Մաղաքյան. «Շատ կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը, հավատքի մեջ զորանալը, աղոթելը, Ս. Գիրք ընթերցելն ու Աստծուն շնորհակալ լինելն այն բոլոր շնորհների համար, որ Նա մեզ պարգևել է»:

Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ եք: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ ծրագրեր կան ապագայում:


Բարեգործական ծրագրեր իրականացնելիս, հատկապես այն ծրագրերը, որոնք կատարվում են ի պայծառություն Հայ Առաքելական եկեղեցու, առաջնորդվում եմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետևյալ պատվիրանով. «Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը»: Տա Աստված, որ միշտ կարողանանք մեր մասնակցությունը բերել մեր եկեղեցու շենացման գործին:

Կարդալ ավելին »
Ավելին »
Անանիա Նարեկացի, Խրատ խոնարհության մասին

Անանիա Նարեկացի, Խրատ խոնարհության մասին

Արդ, հարցրեցիր, թե որո՞նք են կատարյալ խոնարհության տեսակները, որ ստանում է մարդը, և խնդրեցիր գրել դրանք:

 

Ինչպես առաքյալն է ասում. «Ամենայն խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցե´ք, քան ինքներդ ձեզ» (Փիլիպ. Բ 3): «Ամենայն» խոսքից պարզ է, որ խոնարհությունը շատ տեսակներ ունի: Կան մարդիկ, որ խոնարհության սակավ տեսակներով են օժտված, կան, որ շատ տեսակներով, կան, որ բոլորով են օժտված:
 

Կարդալ ավելին »
Ավելին »
Հիմարը

Հիմարը

Փողոցում քայլում էին մայր ու որդի: Որդին շարունակ ձգտում էր բռնել մոր ձեռքը, սակայն մայրը նրան մի կողմ էր հրում ՝ փնթփնթալով. 

Կարդալ ավելին »
Ավելին »
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի, ըստ Հովհան Ոսկեբերանի

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի, ըստ Հովհան Ոսկեբերանի

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում:


Աղոթքի մասին

Կարդալ ավելին »
Ավելին »
Մոմավառության մասին

Մոմավառության մասին

Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը և անհնազանդությունը վերացան ու երկրում` աստվածպաշտության լույսը հաստատվեց, և ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:

Կարդալ ավելին »
Ավելին »
Անանիա Նարեկացի. Խրատ համբերության և խաղաղության մասին

Անանիա Նարեկացի. Խրատ համբերության և խաղաղության մասին

Երբ մարդն Աստծուց ստանում է իմաստության և երկյուղի շնորհները, նա իր ընկերոջը տրտմելու պատճառ չի տալիս և իր եղբորը սրտմտեցնող խոսք չի ուղղում: Սողոմոնն է ասում. «Իր խիստ խոսքը զսպողն իմաստուն է» (Առակ. ԺԷ. 27):

Կարդալ ավելին »
Ավելին »
Երեխաների հոգևոր դաստիրակության մասին

Երեխաների հոգևոր դաստիրակության մասին

Չնայած, որ դեռևս մոտավորապես 3 տարեկան հայրիկ եմ, հետն էլ` քահանա հայրիկ, ու ծնողական հարցերով շատ խոսելու իրավունք չունեմ, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ փոքրիկների հոգևոր դաստիարակության հետ կապված անձնական փորձառությամբ ձեռք բերած ու իմ պատկերացմամբ ամենակարևոր սկզբունքի մասին խոսել ու կիսվել ձեզ հետ:

Կարդալ ավելին »
Ավելին »
Աստծո գանձանակը

Աստծո գանձանակը

Կար մի հարուստ, ով օգնում էր աղքատներին, և բոլորը նրան շատ էին սիրում: Նրա սենյակի պատին կար մի մեծ երկաթե գանձանակ, որի վրա ոսկե տառերով գրված էր՝ «Աստծո գանձանակ»: 

Կարդալ ավելին »
Ավելին »
2015-08-30

Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի

Սբ. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Սբ. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Սբ. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը, իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն:

Առաջիկա եկեղեցական տոնը

2015-08-31

Հիշատակ Սբ. Ստեփանոս Ուլնեցու և Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս վկաների

Սբ. Ստեփանոս Ուլնեցին ծնվել է Տյուրոս լեռների մոտ գտնվող Կոկիսոն քաղաքում: Լինելով ուխտի զավակ, իրեն մկրտած քահանայի հոգածությամբ և դաստիարակությամբ ձևավորվել է աստվածային պատվիրաններով և քաջատեղյակ էր Ս. Գրքին: Նրա դաստիարակ քահանայի համար ասված է, թե. «Ամեն կիրակի մյուս քրիստոնյաների հետ նաև պատանի Ստեփանոսին էր հաղորդում Տիրոջ մարմնի ու արյան կենարար խորհուրդը»: Հուլիանոս Ուրացող կայսեր հալածանքների ժամանակ չարաչար տանջանքների ենթարկվելով` նահատակվել է իր ընտանիքի և այլ քրիստոնյաների հետ: Նրա գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի: Ս. Ստեփանոս Ուլնեցու վկայաբանությունը քրիստոնեական դաստիարակության լավագույն օրինակ է: Այն ուսանելի է մասնավորապես այսօր, երբ անհրաժեշտությունն ունենք բարձր բարոյականությամբ կրթված հայ քրիստոնյաներով ձևավորված առողջ և կայուն հասարակության՝ պատրաստ մարտնչելու ազգային և քրիստոնեական սկզբունքների համար և հաստատագրելու դրանք: Գոհարինեն, Ծամիդեսը, Տյուքիկոսը և Ռատիկոսը, որոնք հայտնի են Գոհարյանք ընդհանուր անունով, չորս եղբայրներ էին, հայ իշխանավոր Դավթի որդիները: Նա իր անդրանիկ որդու՝ Արեգի հետ գերի էր ընկել և կարողացել էր ազատվել միայն իսլամական կրոնն ընդունելուց հետո: Սակայն Դավթի կինը քրիստոնեաբար էր մեծացնում իր մյուս զավակներին, որոնք չափահաս դառնալով՝ մտնում են Սեբաստիայի իսլամական բանակը և հավատարմորեն մնում քրիստոնյա:  Իմանալով, որ իսլամական կրոնը դավանող հոր զավակներն են և իսլամությունից քրիստոնեության դարձածներ, նրանք մատնվում են քաղաքի իշխանի ձեռքը, բայց ավագ եղբոր միջոցով մի կերպ ազատվում: Որոշ ժամանակ անց կրկին մատնվում են և համարձակորեն հռչակում իրենց քրիստոնյա լինելը: Անօգուտ սպառնալիքներից ու խոշտանգումներից հետո, ի վերջո, գլխատվում են 1156 թվականին` ցույց տալով իրենց պատրաստակամությունը հանուն ճշմարտության նահատակվելու: Միաժամանակ իրենց կյանքով իրագործում են մեր Տիրոջ այն խոսքը, թե` «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. 16:24):
2015-09-01

Սբ. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր

Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր երևույթներից է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՜մ Նրանից պատգամ ստացել, կա՜մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար: Ճշմարիտ մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին ծայրաստիճան հավատարիմ լինելն է: Մարգարեությունների հեղինակն Աստված Ինքն է: Նա իր հայտնությունը Ս. Հոգու ներշնչմամբ տվել է մարդուն, նախ գաղափարներն է ներշնչել, ապա մարդն այդ ազդեցության ներքո, տրված գաղափարները յուրացնելով` մտքի, սրտի և հոգու ինքնատիպությամբ փոխանցել է ժողովրդին: Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր: Երուսաղեմի գրավումից ու կործանումից հետո, Ն. Ք. 597 թվականին, Նաբուգոդոնոսոր արքան նրան մյուս իսրայելացիների հետ Բաբելոն է աքսորում: Աստված նրան 4 տարի անց կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Աքսորավայրից Եզեկիելը նախազգուշացումներ է անում ինչպես Բաբելոն գերեվարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Նա այդ նախազգուշացումներին հավելում է նաև մխիթարական և հուսադրող խոսքեր: Եզրի քահանայության սկիզբը համարվում է Ն. Ք. 397 թվականը: Նրա կարևորագույն ձեռնարկն իրայելացիներին ետ պահելն էր օտար ամուսնություններից, որոնք ոչ միայն պատճառ էին դառնում ճշմարիտ Աստծուց հեռանալուն, այլև խաթարում էին նրանց ազգային դիմագիծն ու նկարագիրը: Եզրը նաև համադրեց Մովսեսի օրենքները: Զաքարիան Հովհաննես Մկրտչի հայրն էր, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ էր մատուցում, հրեշտակն ավետում է, որ նա որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում, մինչև իր որդու՝ Հովհաննես Մկրտչի ծնունդը: Նահատակվել է տաճարում՝ սրախողխող լինելով Ս. Խորանի առջև, այն բանի համար, որ թաքցրել էր իր որդուն Հերովդեսի զինվորներից:
2015-09-03

Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր

Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր 621Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3: 3): Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտել ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել: Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1: 1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր՝ շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր` դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2: 10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում, նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը:
2015-09-05

Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետները: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, որը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ կան: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլար ուսմունքը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք... » հատվածը: Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:
2015-09-06

Բարեկենդան Սուրբ Խաչի պահոց

Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ:

Հեռուստահաղորդումներ

Ընտրել Loader

Օրվա խորհուրդը

Օգոստոսի 30

Օգոստոսի 30

Ինչ որ կարելի է ներել այստեղ, այն չպետք է տեղափոխել մի ուրիշ տեղ: Ինչ որ կարելի է ներել այսօր, պետք է ներել այսօր ևեթ: Ինչ որ կարելի է ներել առանց վկայի, պետք է ներել առանձին՝ սրտագետ Աստծու առաջ:
Եսայ. 19: 8-19
Բ Կոր. 1: 1-11
Մար. 4: 35-40

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
11
12
13
14
17
18
19
20
21
22
23
24
26
28

Բաժանորդագրվել