Ծաղկազարդյան թերթոնների բաժանում

Ծաղկազարդյան թերթոնների բաժանում

Արարատյան Հայրապետկան Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր ... Կարդալ ավելին »

Օգտակար խորհուրդներ ծնողներին

Օգտակար խորհուրդներ ծնողներին

Մանուկների օրհնության օրվան ընդառաջ. Օգտակար խորհուրդներ ծնողներին Պարզ ճշմարտություններ. Ուշադրություն, ծնողներ. ՁԵՐ ԶԱՎԱԿԻՆ Ասացեք. Կարդալ ավելին »

Վաղը՝ մարտի 29-ին, Ծաղկազարդն է՝ մանուկների օրհնութ...

Վաղը՝ մարտի 29-ին, Ծաղկազարդն է՝ մանուկնե...

Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Կարդալ ավելին »

Ծաղկազարդին Ս. Հաղորդություն կբաշխվի

Ծաղկազարդին Ս. Հաղորդություն կբաշխվի

Qahana.am կայքի նամակագիրներին հուզող հարց. ՄեծՊահքիշրջանումե՞րբէկարելիՍբ.Հաղորդությունստանալ: Մեծ Պահքի շրջանում ե՞րբ է կարելի Սբ. Հաղոր... Կարդալ ավելին »

Մանուկների օրհնության կարգ մանկապարտեզում

Մանուկների օրհնության կարգ մանկապարտեզում

Մարտի 27-ին ԱՀԹ Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տ.Նիկողոս քահանա Հովհաննիսյանն այցելեց Երևանի հ. 125 մանկապարտեզ: Այստեղ միջոցառում էր կ... Կարդալ ավելին »

Այցելություն Զեյթունի խնամքի տուն

Այցելություն Զեյթունի խնամքի տուն

Մարտի 26-ին Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու հավատացյալները ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Տ. Վանանդ քահանա Անդրեասյանի հետ այցելեցին Զեյթունի խնամքի տ... Կարդալ ավելին »

Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ.... Կարդալ ավելին »

Այցելություն վիրավոր զինվորներին

Այցելություն վիրավոր զինվորներին

Մարտի 26-ին ԱՀԹ Նոր Նորքի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը և ռազմաբժշկական հաստատությունների հոգևոր հովիվ Տ... Կարդալ ավելին »

Միջոցառում թատրոնի միջազգային օրվա առթիվ

Միջոցառում թատրոնի միջազգային օրվա առթիվ

Մարտի 25-ին ԱՀԹ Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ.Բաբկեն քահանա Հայրապետյանն այցելեց Սարաջյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ թատրոնի համաշխ... Կարդալ ավելին »

Տ. Նավասարդ Սրբազան հայրը հանդիպեց Ս. Սարգսի նորակազ...

Տ. Նավասարդ Սրբազան հայրը հանդիպեց Ս. Սարգ...

Մարտի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի անդամները հանդիպեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավա... Կարդալ ավելին »

Քննարկում Հայոց Ցեղասպաության 100-րդ տարելիցին ընդառաջ

Քննարկում Հայոց Ցեղասպաության 100-րդ տարել...

Ցեղասպանության հոգեբանական հետևանքները, ժխտման քաղաքական դրդապատճառներն ու պատմական կեղծարարությունները.քննարկում Հայոց Ցեղասպաության 100... Կարդալ ավելին »

Հայոց Ցեղասպաության 100-րդ տարելիցին ընդառաջ

Հայոց Ցեղասպաության 100-րդ տարելիցին ընդառաջ

Ցեղասպանության հոգեբանական հետևանքները, ժխտման քաղաքական դրդապատճառներն ու պատմական կեղծարարությունները. քննարկում Հայոց Ցեղասպաության 10... Կարդալ ավելին »

Օրվա խորհուրդը

Մարտի 29

Մարտի 29

Ծաղկազարդը յուրաքանչյուրիս հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասին՝ խրատելով ապրել այնպես, որ կարողանանք ուրախությամբ ընդառաջ դուրս գալ Տիրոջը՝ Նրա առջև փռելով մեր հոգու ընծաները, և արժանի լինենք Միածնի առջև կանգնել:
Երգ. 1: 1 – 2: 3
Զաք. 9: 9-15
Փիլիպ. 4: 4-7
Մատթ. 20: 29 – 21: 17

Առաջիկա եկեղեցական տոնը

2015-03-29

Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: 

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10):
Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական ս. պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրը Արեւելքից մոգերի բերած ընծաները:
Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին,գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

Հեռուստահաղորդումներ

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի քարոզը Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի առթիվ Մայր Աթոռում մատուցված պատարագի ժամանակ

Այսօր բացառիկ օր է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար և ողջ հայության կյանքում: Տոնն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Էջմիածի՜ն…. Հայ ժողովրդի արյան կանչ, խաղաղության աղբյուր, մխիթարության օրրան, հոգեկան լույսի մշտամնա ջահ, աղոթքի բուրվառ և հավատքի տուն: Այստե՛ղ՝ ա՛յս տեղում, մեր եկեղեցու հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արցունքի միջից տեսավ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսեղեն էջքը: Եվ Սուրբ Լուսավորչին, ով «աստվածային Հոգու քաղցրախոս քնարն է», հանձնվեց Աստծո Տաճարը կառուցելու բանալին:

Ընտրել Loader