Քահանային վարձատրելու մասին

1. Ինչո՞ւ են հարսանեկան արարողությունների ժամանակ քահանայի սկուտեղի մեջ փող դնում: Դա վարձատրություն է քահանային, թե՞ արվում է ուղղակի մարդկանց ցանկությամբ: Կարո՞ղ է արդյոք պսակադրությունն իրականացվել առանց դրամի:

2. Ինչո՞ւ են պսակադրության ժամանակ փեսան ու հարսը երեք անգամ ասում` տեր եմ և հնազանդ եմ:

3. Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին կին հոգևորական չունի: Ամենուրեք հայտարարվում է, թե Աստծո առաջ բոլորը հավասար են: Բայց հենց հերթը հասնում է եկեղեցուն, ապա հենց այստեղից էլ սկսվում է տղամարդկանց և կանանց անհավասարությունը:

Օծվեց ս. Աննա եկեղեցին

Օծվեց ս. Աննա եկեղեցին

Ապրիլի 30-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետությ... Կարդալ ավելին »

Ուխտագնացություն Ծաղկեվանք և Սաղմոսավանք

Ուխտագնացություն Ծաղկեվանք և Սաղմոսավանք

Մայիսի 1-ին ԱՀԹ Շահումյանի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դերենիկ քահանա Միքայելյանի առաջնորդությամբ ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետ... Կարդալ ավելին »

Խաչի քարոզ Խաչի երևման տոնի առթիվ

Խաչի քարոզ Խաչի երևման տոնի առթիվ

Մայիսի 3-ին ԱՀԹ երիտասարդաց միությունները Երևման Ս. Խաչի տոնին Բաղրամյան փողոցի կանգառներում իրականացրեցին խաչի քարոզ. խաչեր բաժանեցին եր... Կարդալ ավելին »

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փ...

Մայիսի 3-ին՝ 17:00-18:30, ԱՀԹ երիտասարդաց միությունները Երևման Ս. Խաչի տոնի առթիվ Երևանի Բաղրամյան պողոտայի կանգառներում իրականացնելու են... Կարդալ ավելին »

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն

Օրհնած խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փ...

Մայիսի 3-ին՝ 17:00-18:30, ԱՀԹ երիտասարդաց միությունները Երևման Ս. Խաչի տոնի առթիվ Երևանի Բաղրամյան պողոտայի կանգառներում իրականացնելու են... Կարդալ ավելին »

Բարեգործական համերգ՝ փոքրիկ Հասմիկին օգնելու համար

Բարեգործական համերգ՝ փոքրիկ Հասմիկին օգնել...

Ապրիլի 30՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Հույսի ձեռք խորագրով բարեգործական համերգը: Համերգին ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխա... Կարդալ ավելին »

Աղմկում է անցյալը, պահանջում է ներկան

Աղմկում է անցյալը, պահանջում է ներկան

Ապրիլի 28-ին ԱՀԹ Դալարի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանն այցելեց Բաղրամյան գյուղի դպրոց, ուր միջոցառում... Կարդալ ավելին »

Ծառատունկ ՝ նվիրված անհետ կորած զինվորների հիշատակին

Ծառատունկ ՝ նվիրված անհետ կորած զինվորների...

Ապրիլի 29-ին ԱՀԹ Մարմարաշենի ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Թաթուլ քահանա Գասպարյանը մասնակցեց Մասիս քաղաքում կազմակերպված ծառատունկին՝... Կարդալ ավելին »

Միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Արարատի տարածաշրջանի Մրգավետ և Մխչյան գյուղերի կիրակնօրյա դպրոցների աշակերտները իրենց անմոռանալի և հուզիչ ելույթով ցնցեցին ներկաների հոգի... Կարդալ ավելին »

Այց Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Այց Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Ապրիլի 26-ին ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու Զորավոր երիտասարդաց միությունը հոգևոր պատասխանատու Տ. Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությ... Կարդալ ավելին »

Օրվա խորհուրդը

Մայիսի 5

Եթե ցեմենտը կավով փոխարինես, սարքածդ տունը շուտով կփլվի, ինչպես որ փուլ են գալիս այն ազգերը և պետությունները, որ աստվածպաշտության փոխարեն մարդապաշտությամբ են փորձում ամրանալ:
Ղուկ. 12: 32-48
Գործ. 18: 1-11
Ա Հովհ. 2: 7-17
Հովհ. 7: 37 - 8: 11
Մատթ. 14: 13-21
Մարկ. 7: 1-16

Առաջիկա եկեղեցական տոնը

2015-05-14

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:

Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ):  Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:  

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Մինչ օրս, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը: 

Հեռուստահաղորդումներ

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի քարոզը Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի առթիվ Մայր Աթոռում մատուցված պատարագի ժամանակ

Այսօր բացառիկ օր է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար և ողջ հայության կյանքում: Տոնն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Էջմիածի՜ն…. Հայ ժողովրդի արյան կանչ, խաղաղության աղբյուր, մխիթարության օրրան, հոգեկան լույսի մշտամնա ջահ, աղոթքի բուրվառ և հավատքի տուն: Այստե՛ղ՝ ա՛յս տեղում, մեր եկեղեցու հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արցունքի միջից տեսավ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսեղեն էջքը: Եվ Սուրբ Լուսավորչին, ով «աստվածային Հոգու քաղցրախոս քնարն է», հանձնվեց Աստծո Տաճարը կառուցելու բանալին:

Ընտրել Loader

Բաժանորդագրվել