Qahana.am կայքի սիրելի ընթերցողներ: Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի ձեր «հին» ընկերոջը նոր տեսքով և թարմացված բովանդակությամբ: Կայքի նյութերը դեռ լիարժեք տեղադրված չեն: Կան բաժիններ, որոնք դեռ չեն գործում, և կան բաժիններ, որոնց վրա ընթացիկ աշխատանքներ են իրականանում: Գրեք մեզ նոր կայքի մասին ձեր կարծիքները, կայքում տեղ գտած սխալներըի, թերությունների, առաջարկությունների մասին press@qahana.am էլ. փոստի հասցեով:
Հարգանքով՝ Qahana.am կայքի խմբագրություն:

Շնորհավո՛ր Սուրբ Սարգսի տոնը

Շնորհավո՛ր Սուրբ Սարգսի տոնը

Տասը տարի առաջ Նավասարդ սրբազանից առաջադրանք ստացանք՝ սկսել նշել Սուրբ Սարգսի տոնը տոնակատարություններով: Արամ Խաչատրյան մեծ համերգասրահո... Կարդալ ավելին »

Աստվածային սեր

Աստվածային սեր

Աստվածային սերը մեր սիրո մատյանից թող հոսի և դառնա տարածական. Աստծուց՝ մարդկանց, և մարդուց՝ մարդուն: Իսկական սերն այն կիսելու մեջ է: Նավա... Կարդալ ավելին »

3 միջոցառումների հրավեր

3 միջոցառումների հրավեր

1. Արարատյան Հայրապետական թեմը սիրով հրավիրում է լուսաբանելու Գեղագիտության ազգային կենտրոնի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ Սարգսի տո... Կարդալ ավելին »

Շնորհավորանք

Շնորհավորանք

Այսօր Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանի ծննդյան օրն է: Արժանապատիվ Տեր հայր, շնորհավորում ենք Ձեզ Ձեր ծննդ... Կարդալ ավելին »

Այսօր Հայոց ազգային բանակի հիմնադրման 23-րդ տարեդարձն է

Այսօր Հայոց ազգային բանակի հիմնադրման 23-ր...

Բանակ, որ կայացել է հայ քաջարի զինվորի անձնվեր, հայրենասեր, բարձր մարտական ոգու դրսևորման շնորհիվ: Բանակ, որ կարճ պատմական ժամանակահատված... Կարդալ ավելին »

Մեր ուժը հայության ամբողջական և միասնական ինքնաարտահ...

Մեր ուժը հայության ամբողջական և միասնական ...

Մեր ուժը, միասնության և արդար դատի վերջնական հաղթանակի գաղտնի ուժը հայության ամբողջական և միասնական ինքնաարտահայտության մեջ է: Տ. ՆԱՎԱՍԱՐ... Կարդալ ավելին »

Տ. Նավասարդ Սրբազանը հանդիպեց գյումրեցի ուխտավոր երի...

Տ. Նավասարդ Սրբազանը հանդիպեց գյումրեցի ու...

Հունվարի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Շիրակի թ... Կարդալ ավելին »

Ս. Սարգիս զորավարի տոնը Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Սարգիս զորավարի տոնը Արարատյան Հայրապետ...

Այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս ս.Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին: Բանախոսներն է... Կարդալ ավելին »

Այսօր սկսվեց Առաջավորաց պահքը

Այսօր սկսվեց Առաջավորաց պահքը

Հունվարի 26-ից սկսվում է տարվա առաջին պահքը՝ Առաջավորաց պահքը, որը ժամանակային առումով հիմնականում նախորդում է Սուրբ Սարգսի տոնին: Այն տև... Կարդալ ավելին »

«Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարներ...

«Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լո...

Պատրաստ կլինենք այդ ոգեկոչումը վերածելու այն տեսլականի, որ մեր նահատակները ցանկանում էին, երազում էին իրականացնել մեր հողի վրա. Տ. Նավասա... Կարդալ ավելին »

«Մշակութային ցեղասպանություն». լուսանկարներ Արևմտյան...

«Մշակութային ցեղասպանություն». լուսանկարնե...

Հունվարի 24-ին՝ 14:30, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի կունենա Մշակութային ցեղասպանություն խորագրով` լուսանկարների ցուցադրություն:... Կարդալ ավելին »

Միացեք խաչերթին

Միացեք խաչերթին

Սիրելի հայորդիներ, հրավիրում ենք միանալու ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող մեծ խաչերթին: Կարդալ ավելին »

Ս. Սարգիս զորավարի միջոցառումների ժամանակացույց 2015

Ս. Սարգիս զորավարի միջոցառումների ժամանակա...

Հունվարի 26ժ. 10.30Շենգավիթի մշակույթի տանը սաները պատրաստելու են հուշանվերներ ս. Սարգսի տոնի առթիվ: Հունվարի 27ժ. 12.00Ասուլիս առաջնորդ... Կարդալ ավելին »

Օրվա խորհուրդը

Հունվարի 31

Քրիստոնեությունը սիրո կրոն է, իսկ սերը մեծ ու բարդ հասկացություն է, որն իմաստության հետ է գալիս: Սակայն երբ գտնես այն, այլևս երբեք չես կորցնի. դա կյանքի առանցքն է, որի վրա կազմավորվում է ամեն բան:
Առակ. 3: 13-17
Եսայ. 41: 1-3
Եփես. 6: 10-17
Ղուկ. 21: 10-19

Սրբապատկերներ և աղոթքներ

Հայտնի մարդկանց շնորհավորանքներ

Նարեկ Մարգարյան

Գինի խմելիս՝ չափավոր եղեք, սնվելիս՝ չափավոր եղեք, պետ. բյուջեյից գողանալուց… Չէ, այս մեկը ցանկացած պարագայում անթույլատրելի է:

Սիրելիս, շնորհավոր Ս. Սարգսի տոնը:

Նարեկ Մարգարյան

Դիտել բոլորը

Առաջիկա եկեղեցական տոնը

2015-01-31

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք /360-363/ սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս.

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` հունվարի 14- ից 18-ը:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին

Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
-Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջեւանց թոզ ու դուման կիգա:
Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է:
Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
-Հանե քո Սըփ Նշան , ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:
-Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:

Ըստ Փավստոս Բուզանդի     

Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է և 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Սուրբ Սարգիսը:
(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)

Հեռուստահաղորդումներ

Թաթա Սիմոնյան - Սիրո ավետիս

Ընտրել Loader

Արարատյան Հայրապետական թեմ

Արարատյան Հայրապետական թեմ