Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տա...

Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության...

Փետրվարի 28-ին՝ ԱՀԹ ս. Երրորդություն եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի է ունեցել թեմակ... Կարդալ ավելին »

Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տա...

Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության...

Փետրվարի 28-ին՝ ժամը 11.00-ին, ԱՀԹ ս. Երրորդություն եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ... Կարդալ ավելին »

Այցելություն մանկատուն

Այցելություն մանկատուն

Փետրվարի 26-ին ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու համայնքի անդամները Տ.Վանանդ քահանա Անդրեասյանի գլխավորությամբ այցելեցին Մարի Իզմիրլյանի անվ... Կարդալ ավելին »

«Ցերեկային կենտրոն»-ի երեխաները հեքիաթների աշխարհում

«Ցերեկային կենտրոն»-ի երեխաները հեքիաթների...

Փետրվարի 26-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և Հայկական Կարմիր խաչ ընկերության աջակցությամբ Ա... Կարդալ ավելին »

Անառակի կիրակի

Անառակի կիրակի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյ... Կարդալ ավելին »

Հոգեհանգիստ զորավար Անդրանիկի հիշատակին

Հոգեհանգիստ զորավար Անդրանիկի հիշատակին

Փետրվարի 25-ին ծննդյան 150 ամյակի առթիվ հոգեհանգստյան կարգ կատարվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում հանգչող զորավար Անդրանիկ Օզանյանի շիրի... Կարդալ ավելին »

Չորս սերնդի պահանջը

Չորս սերնդի պահանջը

Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Չորս անուն... Կարդալ ավելին »

«Մենք ժպտում ենք ձեզ, դուք ժպտում եք աշխարհին»

«Մենք ժպտում ենք ձեզ, դուք ժպտում եք աշխար...

Փետրվարի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի Ցերեկային կենտրոն-ում Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակիցներն ու կամ... Կարդալ ավելին »

Չորս սերնդի պահանջը

Չորս սերնդի պահանջը

Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես կգան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Չորս անուն... Կարդալ ավելին »

Հոգեհանգիստ մուսալեռցիներին օգնության հասած ֆրանսիաց...

Հոգեհանգիստ մուսալեռցիներին օգնության հասա...

Փետրվարի 22-ին՝ հավարտ ս. պատարագի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու... Կարդալ ավելին »

Հարցեր Մեծ Պահքի մասին

Հարցեր Մեծ Պահքի մասին

Հարց- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է թթխմոր օգտագործել: Պատասխան- Հին ուխտից հայտնի է, որ հրեաները սովորույթի համաձայն բաղարջ հաց՝ անթթխմո... Կարդալ ավելին »

Օրվա խորհուրդը

Մարտի 5

Մարտի 5

«Ես եմ Աստվածը, Ինձնից բացի ուրիշը չկա, արդար ու փրկող Աստված եմ, Ինձնից բացի մեկ ուրիշը չկա: Դարձեք Ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը, ուրիշը չկա» (Եսայ. 45: 21-22):
Եսայ. 45: 16-26
Եփես. 3: 14 - 4: 13

Առաջիկա եկեղեցական տոնը

2015-03-07

Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր

Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Սբ. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ` գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր:

Սբ. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Սբ. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Սբ. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:

Միմյանց կապված են Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց իր ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը: Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Սբ. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Երուսաղեմի հայրապետը հայտնի քարոզիչ էր:

Հեռուստահաղորդումներ

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի քարոզը Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի առթիվ Մայր Աթոռում մատուցված պատարագի ժամանակ

Այսօր բացառիկ օր է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար և ողջ հայության կյանքում: Տոնն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Էջմիածի՜ն…. Հայ ժողովրդի արյան կանչ, խաղաղության աղբյուր, մխիթարության օրրան, հոգեկան լույսի մշտամնա ջահ, աղոթքի բուրվառ և հավատքի տուն: Այստե՛ղ՝ ա՛յս տեղում, մեր եկեղեցու հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արցունքի միջից տեսավ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսեղեն էջքը: Եվ Սուրբ Լուսավորչին, ով «աստվածային Հոգու քաղցրախոս քնարն է», հանձնվեց Աստծո Տաճարը կառուցելու բանալին:

Ընտրել Loader