Աշակերտների օրհնության կարգ՝ Արարատյան Հայրապետական ...

Աշակերտների օրհնության կարգ՝ Արարատյան Հայ...

Ուսումնական տարին սկսվեց: Ավանդական ողջույնների ու շնորհավորանքների հետ մեկտեղ դպրոցներում հոգևոր խոսքով և Աստծո օրհնությամբ է մեկնարկում... Կարդալ ավելին »

Հոգևոր ճամբար հաշմանդամների համար

Հոգևոր ճամբար հաշմանդամների համար

Օգոստոսի 25-30-ը Ծաղկաձորում անցկացվեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր խնամատարության ներքո գործող Ազգային Առաջնորդության Ինստիտուտի Մ... Կարդալ ավելին »

ԱՀԹ երիտասարդների փորձը Օդեսայի հոգևոր ճամբարում

ԱՀԹ երիտասարդների փորձը Օդեսայի հոգևոր ճամ...

Օգոստոսի 22-25-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ Մարմարաշենի Ս. Գևորգ եկե... Կարդալ ավելին »

Շնորհավոր գիտելիքի օր

Շնորհավոր գիտելիքի օր

Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորում ենք կրթական հաստատությունների բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին: Կարդալ ավելին »

«Հաղթեք ոչ թե մյուսներին, այլ ինքներդ ձեզ». ԱՀԹ ամռա...

«Հաղթեք ոչ թե մյուսներին, այլ ինքներդ ձեզ»...

Այսպիսի կարգախոսով է կազմակերպվում ու իրականացվում ԱՀԹ ինտելեկտուալ փառատոնը, որի նպատակն է իմացության և գիտելիքի միջոցով ամրապնդել երիտա... Կարդալ ավելին »

Ս. Գևորգ եկեղեցում իրականացվեց զինհաշմանդամների դրամ...

Ս. Գևորգ եկեղեցում իրականացվեց զինհաշմանդա...

Օգոստոսի 28-ին ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում Մենք մեր զինվորի կողքին ենք բարեգործական երկրորդ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դրամաբաշ... Կարդալ ավելին »

ԱՀԹ երիտասարդները միացան «Ձեռք մեկնիր» նախաձեռնությանը

ԱՀԹ երիտասարդները միացան «Ձեռք մեկնիր» նախ...

Օգոստոսի 27-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի խումբ երիտասարդներ միությունների ... Կարդալ ավելին »

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյա...

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկ...

Զերկարութիւն կենաց հօր մեր Աստուածազգեաց, շնորհեա պետին մեր հարց հովուել զմեզ Սիրելի՛ Վեհափառ Տեր,Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի... Կարդալ ավելին »

Ս. Տիրամոր Վերափոխման տոնն Արարատյան Հայրապետական թե...

Ս. Տիրամոր Վերափոխման տոնն Արարատյան Հայրա...

Այստարիօգոստոսի16-ինՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր վերափոխման տոնը: Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներու... Կարդալ ավելին »

Շարունակվում է «Ձեռք մեկնիր» նախաձեռնությունը

Շարունակվում է «Ձեռք մեկնիր» նախաձեռնությ...

Օգոստոսի 16-ին Ազատության հրապարակում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց մ... Կարդալ ավելին »

Հսկման կարգ՝ և թերթոնների բաժանում Վերափոխման նախատ...

Հսկման կարգ՝ և թերթոնների բաժանում Վերափո...

Օգոստոսի 15-ին՝ Ս.Աստվածածնի վերափոխման նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասար... Կարդալ ավելին »

Քրիստոնյայի կյանքի իմաստը

Քրիստոնյայի կյանքի իմաստը

Ո՞րն է կյանքի իմաստը: Մարդը մշտապես փնտրել  է այս հարցի պատասխանը: Եղել են դեպքեր, երբ հաջողվել է գտնել պատասխանը: Սակայն ավելի շատ են այն դեպքերը, երբ չի հաջողվել գտնել ճիշտ պատասխանը:

Կարդալ ավելին »
Լույսը եկավ աշխարհ...

Լույսը եկավ աշխարհ...

«Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. Ը 12)
Այս խոսքերը մարդեղացյալ Աստվածորդին ուղղեց անհավատ հրեաներին, ովքեր իրենց հոգու կուրության հետևանքով չէին կարողանում ճանաչել Քրիստոս Մեսիայի հայտնությունն իրենց մեջ:

Կարդալ ավելին »
«Ես կխոնարհվեմ այն մարդու առջև, ով կվերակառուցի մեր վանքը». Վերին Ծաղկավանի գյուղապետ

«Ես կխոնարհվեմ այն մարդու առջև, ով կվերակառուցի մեր վանքը». Վերին Ծաղկավանի գյուղապետ

Սաղարթախիտ անտառն ու ծաղիկներն ամուր գրկել են Շխմուրադի վանքն ու պահում են արդեն դարեր շարունակ: 12-13-րդ դարի վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղին մոտ՝ 5-6 կմ դեպի հարավ-արևմուտք:

Կարդալ ավելին »
Նահապետի և տանտիկնոջ տեղն ու դերը հայկական ավանդական ընտանիքներում

Նահապետի և տանտիկնոջ տեղն ու դերը հայկական ավանդական ընտանիքներում

Նահապետական  գերդաստանը  կամ ընտանիքը ձևավորվել  է մայրական տոհմի քայքայումից հետո, երբ հասարակական կյանքի այլ բնագավառներից բացի տղամարդն իր ձեռքն է վերցրել նաև ընտանիքի ղեկավարությունը: Այն  նախապես  ընդգրկել է  հայրական  կողմից  միևնույն  նախնուց սերած  4-5  սերունդ:

Կարդալ ավելին »
Աշխարհաքաղաքական կողմնորոշման դեգերումները որպես արտագաղթային մտածողության սինդրոմ

Աշխարհաքաղաքական կողմնորոշման դեգերումները որպես արտագաղթային մտածողության սինդրոմ

Էս ծանր ձևակերպման տակ խոստանում եմ մտքերս դասավորել հնարավորինս պարզ ու կրճատ, բայց զգացմունքներից մաքրել, զատել դրանք չեմ կարող: Ես քաղաքագետ չեմ, ոչ էլ մերօրյա ամենագետ-փորձագետ, էն, ինչ պիտի ասեմ, լռելու անհնարինությունից է, երբ պիտի գլուխդ կախ քո գործին լինես, քո բաժին պարտականություններին, բայց իրականությունը, ցավի բնական ճիչդ կորզելով, ստիպում է նաև խոսել:

Կարդալ ավելին »
Փոքր եկեղեցու մեծ խնդիրները

Փոքր եկեղեցու մեծ խնդիրները

Աշխարհարարման առաջին իսկ օրից պարզ էր, որ մարդը չի կարող  լիարժեքորեն երջանիկ լինել, քանի դեռ միայնակ է և չունի կողակից, իր հիացմունքն ու թախիծը կիսող մարդ, ընկեր, աջակից.  ընտանիք ունենալու երջանկությունն առաջին նվերն էր, որ Աստված ընծայեց մարդուն: Ընտանիքը փոքր եկեղեցի է՝ վկայում են եկեղեցու հայրերը:

Կարդալ ավելին »
Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ

Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ

Այսօր մեր առօրյա կյանքում սովորական (ցավ ի սիրտ) երևույթ է դարձել հղիության արհեստական ընդհատումը՝ ամուսինների հանցավոր փոխհամաձայնությամբ. փոխհամաձայնություն, որով Աստծո` մեզ ընծայած շնորհը ինքներս մերժում ենք մեզանից` քրիստոնյա կոչվելով, և դժոխք դարձնելով Աստծո պարգևած երկիրը:

Կարդալ ավելին »
Ավելին »
«Պայքարել բացասականի դեմ ծայրահեղ բարդ է: Պետք է նկատել, փորձել առավել շեշտադրված դարձնել այն լավն ու լուսավորը, որը կա մեր կյանքում»:

«Պայքարել բացասականի դեմ ծայրահեղ բարդ է: Պետք է նկատել, փորձել առավել շեշտադրված դարձնել այն լավն ու լուսավորը, որը կա մեր կյանքում»:

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ  Ալթունյանը:

Կարդալ ավելին »
 Ինքնազոհողությունը և հակառակորդին մինչև վերջ հաղթելու  կամքը հայ ռազմիկի գլխավոր բնութագրիչն են եղել

Ինքնազոհողությունը և հակառակորդին մինչև վերջ հաղթելու կամքը հայ ռազմիկի գլխավոր բնութագրիչն են եղել

Մարտիկյան Սուրեն.  Հայ ռազմագետ-պատմաբան, փոխգնդապետ, 


1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1997թ.-ից  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի ռազմական ինստիտուտի դասախոս, ներկայումս նույն ինստիտուտի զորատեսակների և ծառայությունների ամբիոնի ռազմարվեստի և ռազմական վարչարարության ցիկլի պետ:

Կարդալ ավելին »
Ազգայինի վերականգնումը՝ ինքնությունը պահպանելու հուսալի ուղի

Ազգայինի վերականգնումը՝ ինքնությունը պահպանելու հուսալի ուղի

1915-ի Ցեղասպանությունն ուղեկցվել է մեր բազմաթիվ ազգային արժեքների ոչնչացմամբ և կողոպուտով: Եվ այսօր  նրանք ջանում են նենգափոխել պատմությունը և իրենց վերագրել մեր մշակույթի բազմաթիվ երևույթներ, այդ թվում՝ տարազը: Ինչպե՞ս է ծագել ու զարգացել հայկական տարազը:

Կարդալ ավելին »
Նրանց կարելի է անվանել նվիրյալներ…

Նրանց կարելի է անվանել նվիրյալներ…

Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախմբի գեղարվեստական ղեկավար, օպերային երգչուհի Լիլիթ Գրիգորյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ երեխտագիտության մեդալի: Թե ինչպես ձևավորվեց համախումբը, ինչ ընթացք ունեցավ, պատմում է Լիլիթ Գրիգորյանը:

Կարդալ ավելին »
Դավիթ Նավասարդյան. «Անհրաժեշտ է ընթերցել Ս. Գիրքը, աղոթել և հավատալ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:

Դավիթ Նավասարդյան. «Անհրաժեշտ է ընթերցել Ս. Գիրքը, աղոթել և հավատալ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին»:

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է «Մոշն Թայմ» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Նավասարդյանը:

Կարդալ ավելին »
«Միակ վայրը, որտեղ կարող ես թեզ թույլ տալ չխաղալ՝ հոգևոր տիրույթն է». Վահան Արծրունի:

«Միակ վայրը, որտեղ կարող ես թեզ թույլ տալ չխաղալ՝ հոգևոր տիրույթն է». Վահան Արծրունի:

Ե՞րբ զգացիք Աստծո զորությունը:
Երբ ապրում ես եկեղեցու բակում, ոչինչ չի մնում անել, քան դառնալ այդ եկեղեցու հավատավոր զավական ու հետևորդը և կրել այդ զորությունը գիտակցաբար: 
Աստծո զորությունը միշտ էլ ուղղորդում է հավատացյալին՝ անկախ նրանից նա զգում է դա, թե՝ ոչ: 
21 տարեկանում մկրտվեցի՝ զգալով մկրտության խորհուրդի իմաստն ու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այն ժամանակ շատ քչերն էին այդ քայլին գնում, որովհետև հասարակության կարծիքը միանշանակ չէր: Սակայն ինձ դա չմտահոգեց:

Կարդալ ավելին »
Արմեն Մաղաքյան. «Շատ կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը, հավատքի մեջ զորանալը, աղոթելը, Ս. Գիրք ընթերցելն ու Աստծուն շնորհակալ լինելն այն բոլոր շնորհների համար, որ Նա մեզ պարգևել է»:

Արմեն Մաղաքյան. «Շատ կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելը, հավատքի մեջ զորանալը, աղոթելը, Ս. Գիրք ընթերցելն ու Աստծուն շնորհակալ լինելն այն բոլոր շնորհների համար, որ Նա մեզ պարգևել է»:

Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ եք: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ ծրագրեր կան ապագայում:


Բարեգործական ծրագրեր իրականացնելիս, հատկապես այն ծրագրերը, որոնք կատարվում են ի պայծառություն Հայ Առաքելական եկեղեցու, առաջնորդվում եմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետևյալ պատվիրանով. «Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը»: Տա Աստված, որ միշտ կարողանանք մեր մասնակցությունը բերել մեր եկեղեցու շենացման գործին:

Կարդալ ավելին »
Ավելին »
Հայր և դուստր

Հայր և դուստր

- Հայրիկ, տարվա ընթացքում ինչքա՞ն գումար ես ծախսել ինձ վրա, - հարցրեց մահամերձ աղջնակը:

 

Նրա հարուստ հայրն անհավատ մարդ էր, Աստծուն երբեք չէր հիշում, ամբողջովին կլանված էր աշխարհիկ գործերով: Այժմ, երբ նրա միակ դուստը մահված շեմին էր, նա տապալված էր:

Կարդալ ավելին »
Ավելին »
Աղոթքի ուժը

Աղոթքի ուժը

Ծովում սաստիկ փոթորիկ էր: Տեսնելով ափը և պայքարելով հզոր ալիքների դեմ, փոքրիկ նավը աղետի ազդանշաններ ուղարկեց: Անմիջապես ափից օգնության շտապեց փրկարար նավակ՝ օգնելու խորտակվող նավին, սակայն ամեհի ալիքները հաղթահարելու ջանքերն ապարդյուն եղան, և հնարավոր չեղավ մոտենալ խորտակվող նավին:

Կարդալ ավելին »
Ավելին »
Երկու հրեշտակները

Երկու հրեշտակները

Դրախտում բնակվում էին երկու հրեշտակ: Նրանցից մեկը միշտ հանգստանում էր, իսկ մյուսն անդադար աշխատում՝ մարդկանց նամակները հացնելով Աստծուն: Հանգստացող հրեշտակը հարցրեց մյուսին.

Կարդալ ավելին »
Ավելին »
Անանիա Նարեկացի, Խրատ խոնարհության մասին

Անանիա Նարեկացի, Խրատ խոնարհության մասին

Արդ, հարցրեցիր, թե որո՞նք են կատարյալ խոնարհության տեսակները, որ ստանում է մարդը, և խնդրեցիր գրել դրանք:

 

Ինչպես առաքյալն է ասում. «Ամենայն խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցե´ք, քան ինքներդ ձեզ» (Փիլիպ. Բ 3): «Ամենայն» խոսքից պարզ է, որ խոնարհությունը շատ տեսակներ ունի: Կան մարդիկ, որ խոնարհության սակավ տեսակներով են օժտված, կան, որ շատ տեսակներով, կան, որ բոլորով են օժտված:
 

Կարդալ ավելին »
Ավելին »
Հիմարը

Հիմարը

Փողոցում քայլում էին մայր ու որդի: Որդին շարունակ ձգտում էր բռնել մոր ձեռքը, սակայն մայրը նրան մի կողմ էր հրում ՝ փնթփնթալով. 

Կարդալ ավելին »
Ավելին »
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի, ըստ Հովհան Ոսկեբերանի

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի, ըստ Հովհան Ոսկեբերանի

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում:


Աղոթքի մասին

Կարդալ ավելին »
Ավելին »
Մոմավառության մասին

Մոմավառության մասին

Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը և անհնազանդությունը վերացան ու երկրում` աստվածպաշտության լույսը հաստատվեց, և ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:

Կարդալ ավելին »
Ավելին »
2015-09-03

Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր

Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր 621Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3: 3): Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտել ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել: Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1: 1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր՝ շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր` դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2: 10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում, նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը:

Առաջիկա եկեղեցական տոնը

2015-09-05

Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետները: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, որը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ կան: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլար ուսմունքը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք... » հատվածը: Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:
2015-09-06

Բարեկենդան Սուրբ Խաչի պահոց

Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ:
2015-09-08

Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:
2015-09-12

Նավակատիք Սուրբ Խաչի

Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է: Այդ օրը, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը Սուրբ եկեղեցու տոնն է:
2015-09-13

Խաչվերաց

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման  հիշատակը` Խաչվերացը: Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս  խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի  գործիք  լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:  Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս խաչի վրա մեռնելով հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:  Ըստ Գրիգոր Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը,<<դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը>>: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը: Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով,  հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:  Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ <<Սըրբխեչը>> աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Շատ տեղեր Խաչվերացը`<<Սըրբխեչը>> ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` <<Խաչ, վերմակը առ, ներս փախիր>>,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվումէ  հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: Տոն  Սբ.Խաչի`Խաչվերաց «Կորստյան մատնվածների համար խաչի  քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար`Աստծո զորություն» (Ա Կորնթ. Ա 18): Խաչի քարոզությամբ էր, որ առաքյալները  հաստատեցին քրիստոնեական Եկեղեցին, և Խաչի քարոզությամբ է մինչ այսօր եկեղեցին կենդանի: Հիսուս Քրիստոսը Գողգոթայի վրա խաչվեց`սկիզբ դնելով մեղավոր մարդկության փրկագործությանը: Մովսիսական օրենքի համաձայն` մարդը մեղքից մաքրվելու համար պետք է զոհ մատուցեր: Այդ իսկ խորհրդով Հիսուս Քրիստոսը` որպես Աստծու Գառ, մարդկության փոխարեն զոհվեց Խաչի վրա` մեզ ազատագրելով մեղքի  մահվան իշխանությունից: Այս առումով էլ Խաչն Աստծու զորությունը դարձավ փրկվածների համար: Գողգոթայի Խաչով սկսված փրկագործությունը նույն խաչով էլ պիտի ավարտվի աշխարհի վերջում, երբ Տիրոջ նշանը` Խաչը, վերջին անգամ երևա, և տեսնեն Մարդու Որդուն, ով գալու է զորությամբ և բազում փառքով (Մատթ. ԻԴ 30): Սկսած առաքելական ժամանակաշրջանից` Քրիստոսի Խաչը` որպես հարգանքի և երկրպագության սրբազան առարկա, կարևոր տեղ է գրավում քրիստոնեական բոլոր եկեղեցիների պաշտամունքում: Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները`Սուրբ Խաչի  երևման, Խաչվերաց, Վարագա  Ս.  Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:  Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն հաստատաված է Խաչի`գերությունից դեպի Երուսաղեմ վերադարձի պատմական դեպքը պանծացնելու և միաժամանակ Խաչի զորությունը ներբողելու համար:  610թ.  Իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա: Պարսկական զորքերը, Խոռեմ զորավարի գլխավորությամբ  614թ.  մտնում են Երուսաղեմ, շատերը սրի են քաշվում, շատերն էլ` գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Պարսիկները մտնում են Սուրբ  Հարության տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող  Աստվածընկալ Սուրբ Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը: Սակայն Տիրոջ Խաչը,  հայտնվելով Պարսկաստանում, ինչպես  հինկտակարանյան  Ուխտի Տապանակը` փղշտացիների  ձեռքում, մեծ փառքի է արժանանում:  Տեղաբնակները Տիրոջ Խաչին վերաբերվում են մեծ երկյուղով` ասելով, որ քրիստոնյաների Աստվածն  իրենց մոտ է եկել: Շատերն ահից դիմում են տեղի քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը` քրիստոնեություն ընդունում: Այնուհետև հունաց Հերակլ կայսրը Խաչափայտը վերադարձնելու համար  պատերազմի է դուրս գալիս Խոսրով արքայի դեմ:  Նրան օժանդակում է նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Սակայն Խոսրովը շարունակում է հաղթանակներ տանել:  Հերակլ կայսրը երեք օր շարունակ աղոթում է Աստծուն` բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նրան տեսիլքով հայտնվում է, որ հաղթելու է:  Իսկապես, նոր ճակատամարտում նա հաղթում և ազատագրում է  Տերունական Խաչափայտը:  Խաչը Պարսկաստանից հանդիսավոր փոխադրվում է Հայոց Կարին քաղաքը: Այդ պատճառով է,  որ Կարնո դաշտի հարավ-արևելյան կողմի լեռների մեծ գագաթը Խաչափայտ է  կոչվում:  Պարսիկները  փորձում են հետ վերցնել Խաչը, սակայն հայերը հետ են մղում նրանց և վերադառնալով տեսնում, որ այնտեղից, ուր Խաչն էր դրված, վճիտ աղբյուր է բխում: Կարինից Խաչափայտը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ապա` Երուսաաղեմ: Խաչվերացի խորհուրդը Խաչվերաց բառը նշանակում է Խաչի բարձրացում:  Խաչվերացն ունի Քրիստոսի  Եկեղեցու անպարտելիության  խորհուրդը, Եկեղեցի, որին  «դժոխքի դռները չպիտի հաղթահարեն»: Ուրեմն հիշենք, որ  Խաչը  քրիստոնյաներիս շնորհված չբթացող զենք է` սրբված Տիրոջ անապական արյամբ, մեր հույսն ու ապավենը: Այս խորհրդով էլ, երբ մենք խաչակնքում ենք, զորանում ենք Քրիստոսով  և նրա զորության կարողությամբ, որպեսզի, Աստծու սպառազինությամբ զինվելով, կարողանանք ընդդիմանալ սատանայի հնարքներին, «որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ այս խավարի իշխանությունների, պետությունների,  աշխարհակալների և երկնքի տակ եղող չար ոգիների հետ»: Խաչին ապավինելու աղոթք Երբ լուսավոր ամպերի վրա Երևաց Հոր փառքով, Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տեր  Հիսուս: Այն ժամանակ մենք` Քեզ ապավինածներս, Չենք ամաչի, Այլ Քո մեծ զորությամբ, Որպես լույսի որդիներ, Կբերկրենք Քո աջ կողմում: Ինչո՞ւ է խաչը  քառաթև: Նախ` որ փրկություն է աշխարհի չորս ծագերի համար: Երկրորդ` որովհետև սրբություն է հոգու չորս առաքինությունների համար, վերինը`  խոհեմության, ներքինը` արիության, աջը` արդարության, իսկ ձախը` ողջախոհության: Նաև վերին մասը սերն է, ներքինը` խոնարհությունը, աջը` հնազանդությունը, իսկ ձախը` համբերությունը: Երրորդ` մաքրություն  է  մեղքերից` մարմնի չորս տարրերի համար: Չորրորդ` որովհետև Եզեկիել մարգարեն  տեսավ չորեքկերպյան  աթոռը և Մարդու Որդուն նրա վրա, որ նշանակում է Խաչը և Քրիստոս Նրա վրա: Հինգերորդ` որովհետև նրա միջոցով փրկվածները չորս հատկություններով են տարբերվում` երկնավոր և երկրավոր, կենդանության և մահվան: Վեցերորդ` քանզի չորս զգայարանների պահապանն է չորս տարերքներից: Յոթերորդ` նշանակու,մ է մեր ընկնելը դրախտից երկիր, որովհետև աջում էինք, թեքվեցինք դեպի ձախ: Ութերորդ` որովհետև ունի օրենքների չորս կարգը. Նախ` բնականը, որը տրվեց Ադամին, ապա` բանականը` Աբրահամին: Այնուհետև` գրավորը, Մովսեսին, և չորս Ավետարանները, որոնք Խաչի միջոցով տրվեցին: Իններորդ` մարդու երկյուղի նշանակն է տարիքային չորս հասակներում` մանկության, երիտասարդության, հասունության և ծերության: Տասներորդ` Խաչի գլուխն ու պատվանդանը նշանակում են Քրիստոսի Աստվածությունն ու մարդեղության միավորումը, որոնք խաչվել են Նրա մեջ: Անտոն Մեծ.  «Խաչով են կատարվում և նրանով են սրբագործվում բոլոր խորհուրդները: Եթե քեզ հրեշտակ է հանդիպում, և ինքն ասում է, որ հրեշտակ է, ասա նրան թող խաչակնքի, քանի որ դևերը չեն կարողանում տանել խաչի նշանը»: Կյուրեղ Ալեքսանդրացի. «<Այսուհետև ամոթ մի համարեք Քրիստոսի Խաչը, այլ թեպետև մեկը թաքցնի, դու հայտնապես ճակատիդ դիր խաչի նշանը, որովհետև դևերը այդ նշանը տեսնելով` սարսռում ու դողում են և փախստական դառնում: Բայց դու առ նշանը ամենայն ժամանակ, երբ ուտում ես, խմում ես և բոլոր նպատակներով, թե նստես, թե կանգնես, թե քայլես, թե անկողին մտնես»: Կյուրեղ Երուսաղեմացի. «Այսուհետև Խաչը թող լինի առաջին և անսասան հիմնաքարը, և նրա վրա կառուցիր հավատքի մնացած բոլոր վարդապետությունը»: Հովհաննես Իմաստասեր. Խաչը ոչ թե նյութով ունի նշանակություն, այլ իր սրբագործող հոգևոր զորությամբ` ըստ նախատիպի: Պաշտոն  և երկրպագություն ենք մատուցում ոչ թե Խաչի նյութին, այլ Աստծո զորությանը,  «որն  անբաժանելիորեն  միաձուլված է Նրա հետ: Քանի  որ նյութն  աստվածային զորությամբ և օծմամբ  ներկա է Իր  Խաչի, Իր պատկերի և Իր անվան մեջ»: Աթանաս Մեծ.  «Խաչը տեսանելիներից անտեսանելի տանող աստիճաններն են, որի միջոցով մարդը զգայականից վեր է ճախրում, և հպվում երկնայինի` Աստվածայինի հետ»: Խաչը համարվեց նշան մեր հպարտության և չարից, թշնամուց պաշտպանվելու ապավեն: Հայոց  Եկեղեցում  Խաչվերացը տոնակատարվում է սեպտեմբերի  11-17-ն  ընկած ժամանակահատվածում հանդիպող  կիրակի օրը: Եվ ինչպես ընդունված է Հայոց Եկեղեցում, տոնի հաջորդ երկուշաբթի ննջեցյալների հիշատակի օրն է: Այս տարի  Հայ  Առաքելական  եկեղեցին  Սուրբ Խաչի տոնը  նշում է  սեպտեմբերի 16-ին: Քրիստինա Ղազարյան

Հեռուստահաղորդումներ

Ընտրել Loader

Օրվա խորհուրդը

Սեպտեմբերի 3

Սեպտեմբերի 3

«Ով անարատ է քայլում արդարության ճամփով, նա իրենից հետո երանության արժանի որդիներ պիտի թողնի» (Առակ. 20: 7):
Առակ. 20: 6-22
Հոբ. 42: 12-16
Ողբ. 3: 22-56
Գործ. 13: 25-33
Հակ. 5: 7-11
Մատթ. 14: 1-12

Եկեղեցական տոներ

« Սեպտեմբեր 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
7
9
10
11
14
15
16
17
18
19
23
25
30

Բաժանորդագրվել