Կայքի մասին

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կայքի մասին

www.qahana.am կայքը գործում է 2003թ-ից: 

 

2003թ., երբ Հայաստանում ինտերնետային ոլորտը դեռևս զարգացման փուլում էր, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորh Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ սկսեցին զարգանալ թեմական նոր ծրագրեր, որոնցից մեկն էր www.qahana.am կայքի ստեղծումը:

 

Համացանցում հոգևոր քարոչզություն իրականացնող առաջին ինտերակտիվ հայկական կայքն է, որն ունի ընթերցողներ աշխարհի շուրջ 80 երկրներից :

 

Այդ իսկ պատճառով կայքի «Հարցեր քահանային», «Հարց-պատասխաններ», «Թեմատիկ հարցազրույցներ թե հոգևորականի և թե աշխարհականի հետ», «Հայ Առաքելական եկեղեցու տոնացույց», «Աստվածաշունչ մատյան», «Առաջնորդական փոխանորդ», «Կայքի մասին», «Թեմի պատմություն», «Հոգևորականներին դիմելաձևեր», «Օրվա խորհուրդ» էջերը գործում են եռալեզու:


Ֆեյսբուքում «Qahana.am» էջը՝ կախված տոն օրերից, շաբաթական 150.000-300.000 այցելուներ  է ունենում: 

 


Մարդկանց հետաքրքրություններին ընդառաջ գնալով՝ www.qahana.am կայքում ավելացան զանազան էջեր՝ «Աղոթքներ», , «Հոգևոր գրադարան», «Ս. Պատարագ» բաժինները՝ հագեցած ձայնանյութերով և տեսանյութերով: Քանի որ Հայ Առաքելական եկեղեցու տոները շարժական են, www.qahana.am կայքում տոները և նկարագրությունները հաշվարկված և տեղադրված են մինչև 2030թ.:

 

Ս. Գրքի ընթերցանությունը պարզեցնելու նպատակով կայքում գործում է «Աստվածաշունչը մեկ տարում» էջը, որտեղ Ս. Գիրքը բաժանված է 365 մասերի` Հին և Նոր Կտակարանների զուգահեռ ընթերցանությամբ:

 

«Աստվածաշունչ» էջը հնարավորություն է ընձեռում Ս. Գիրքն ընթերցել գրքի տեսքով՝ էջերը թերթելով: Հնարավորություն կա Աստվածաշունչը բեռնել հոգևոր գրադարանից:

 

www.qahana.am կայքի նամակագիրներից մեկը սեփական նախաձեռնությամբ ստեղծեց «Աստվածաշունչը շարժական միջոցների համար» էջը, որը հնարավորություն է տալիս Ս. Գիրքը բեռնել և կարդալ բջջային կամ պլանշետային սարքերով:

 

Մարդիկ սիրում են օրվա աստղագուշակն ընթերցել, որը Հայ եկեղեցու կողմից ընդունելի չէ: Մարդկանց նմանատիպ հետաքրքրություններին հոգևոր ուղղվածություն հաղորդելու նպատակով կայքում բացվել է «Օրվա խորհուրդ և Ճաշու ընթերցվածք» էջը:

 

Կայքում բացվել է «Մանուկների համար» էջ, ուր տեղադրված են Արարատյան Հայրապետական թեմի «Մանանա» ռադիոծրագրի՝ փոքրիկների համար նախատեսված ձայնային հեքիաթները, «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած մանկական հաղորդումները:

 

Մանկական էջում կա գրադարան՝ տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված գրքերով: Մանուկների էջն ունի նաև «Ինչուիկ» բաժին, որը հարցերի ու պատասխանների միջոցով կօգնի երեխաներին սովորել քրիստոնեության պատմությունը:

 

www.qahana.am կայքում գործում է «Նորություններ» էջը, որտեղ ներկայացված են ինչպես թեմական, այնպես էլ միջեկեղեցական լուրեր:

 

www.qahana.am կայքում կան «Սկսնակների համար», «Նոր Կտակարանի և առակների մեկնություններ», «Պատկերասրահ», «Ձայնադարան», «Տեսադարան», «Հեռուստահաղորդումներ», «Աֆորիզմներ», «Հոդվածներ», «Հավատքի հանգանակ» և այլ էջեր:

 

Տարբերելու համար, թե արդյո՞ք որևէ հոգևոր կայքի բովանդակությունը համապատասխանում է Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը, մենք բացել ենք «Հոգևոր կայքեր» էջ, ուր պարբերաբար տեղադրում ենք Հայ Առաքելական եկեղեցու դավանանքը տարածող կայքերի հասցեներ:
www.qahana.am կայքում բացվել են «Առաջնորդներ» և «Առաջնորդական փոխանորդ» էջերը, քանի որ Արարատյան Հայրապետական թեմը 4-րդ դարից ի վեր գլխավորել է Հայ եկեղեցու հայրապետը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով նշանակում է առաջնորդական փոխանորդ:

 

www.qahana.am կայքում բացվել է նաև «Սցենարներ» էջը, որտեղ տեղադրված են մանկապարտեզների և դպրոցների հանդեսների համար նախատեսված հոգևոր սցենարներ:

 

Կայքը կամավորներ ունի, ովքեր Աստվածաշնչի համար որոնողական հնարավորություն են ստեղծում՝ տող առ տող մուտքագրելով եռալեզու Աստվածաշունչը կայք:
 

Գնահատելով քարոզչական լայնածավալ աշխատանքը, որն իրականացնում է ԱՀԹ-ն կայքի միջոցով, Երևանի քաղաքապետարանը պաստառներ է տեղադրել www.qahana.am կայքի վերաբերյալ քաղաքի բանուկ մասերում:

Շարունակելով Երևանի քաղաքապետարանի քաղաքականությունը, “Motion time” մասնավոր կազմակերպությունն անվճար հիմունքներով Qahana.am կայքի հոգևոր, քարոզչական համառոտ ուղերձներով պաստառներ է տեղադրում հասարակական բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներում:

 


www.qahana.am կայքի ստեղծման պատմությունից

 

2003թ., երբ www.qahana.am կայքը սկսեց ինտերակտիվ գործել, շատերի համար զարմանալի և անգամ դժվարհասկանալի էր հոգևորականի հետ կապը համացանցի միջոցով: Սակայն գործունեության առաջին իսկ ամիսներից կայքն իր նպատակին ծառայեց. այն է` համացանցի միջոցով մարդկանց մոտեցնել եկեղեցուն՝ հոգևորականի հետ շփումն անմիջական դարձնելով: Ստանալով հուզող հարցերի պատասխանները՝ շատերն են ցանկություն հայտնում հանդիպել իրենց հարցերին պատասխանող հոգևորականներին:

 

Այսօր արդեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շատ թեմեր, անգամ առանձին եկեղեցիներ և հոգևորականներ ունեն կայքեր, բլոգեր, ակտիվ քարոզչական գործունեություն են ծավալում սոցիալական ցանցերում:

 

2006 թ. «Էլ. բովանդակության 2-րդ համահայկական մրցույթ»-ում Արարատյան Հայրապետական թեմի www.araratian-tem.am և www.qahana.am կայքերն արժանացել են երկու գլխավոր մրցանակների՝ «Լավագույն դիզայն» և «էլ. ներգրավվածություն» անվանակարգերում (մրցանակ` 500.000 դրամ):

 

Qahana.am կայքի հարգելի ընթերցողներ.


Քանի որ հարցերը շատ են լինում, հոգևորականները պատասխանում են Ձեր հարցերին տասն օրվա ընթացքում: Եթե հարցի պատասխանը Ձեզ համար հրատապ է, նշեք այդ մասին նամակի Subject հատվածում: Հարցերն ուղարկեք այն լեզվի նիշերով, որով ձևակերպում եք հարցը:

Եթե սխալներ եք նկատել կամ առաջարկներ ունեք կայքի բովանդակության, էջերի ավելացման վերաբերյալ, շնորհակալ կլինենք, որ գրեք մեզ այդ մասին:


Սիրելի ընթերցողներ.


Ձեր ընթերցանությունն առավել հաճելի և արդյունավետ դարձնելու համար հոգևոր բնույթի մեծաքանակ նյութեր ենք հավաքել, որոնք պարբերաբար կտեղադրենք Qahana.am կայքի զանազան էջերում: Կայքի գրեթե բոլոր էջերը պարբերաբար թարմացվում են:

 

Կայքի բովանդակությունն առավել արդյունավետորեն իրականանում է հետևյալ աշխատանքային խմբի շնորհիվ.

 

- Էլիզա Մանուկյան՝ www.qahana.am կայքի հեղինակ և պատասխանատու

 

- Լարիսա Նավասարդյան` կայքի անգլերեն բաժնի թարգմանչուհի և խմբագիր

 

- Մարինա Մինասյան` կայքի ռուսերեն բաժնի թարգմանչուհի և խմբագիր

 

- Արևիկ Համբարյան՝ լրագրող, սոց.ցանցերում կայքի աշխատակից

 

- Սոֆյա Հայրապետյան՝ գեղարվեստական խմբագիր, դիզայներ

 

- Նոյեմ Անդրեասյան՝ տեղեկատվական բաժնի պատասխանատու

 

- Հասմիկ Միրզոյան՝ տեղեկատվական բաժնի աշխատակից

 

- Գրիգոր Գրիգորյան` համակարգչային մասնագետ

 

- Տիգրան Նալբանդյան՝ կայքի տեխնիկական և անվտանգության մասի պատասխանատու

 

Շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր այն կամավորներին, ովքեր ժամանակ առ ժամանակ օգնել և օգնում են կայքի բովանդակությունն առավել հարստացնելու գործում:

 

www.qahana.am կայքի կոնտակտային տվյալներ.

 

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0015, Ռ. Իսրայելյան 21,
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարան
Հեռախոս (+37410) 58 47 22, հեռատիպ (+37410) 54 57 98
Էլ. փոստի հասցե. press@qahana.am

Եկեղեցական տոներ

« Հունվար 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
3
4
7
8
9
10
11
12
15
18
20
22
25
27
29

Թեմական կյանք