Օրվա խորհուրդ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Օրվա խորհուրդ

Օգոստոսի 15

Օգոստոսի 15

Դեռ չի եղել մի ապաշխարող, ով սիրտը կոտրի Հիսուսի առաջ և չփրկվի: Մաքսավոր Մատթեոսը, ով անողորմ կողոպտիչ էր, այսօր բազմած է երկնքում: Պետրոսը՝ իր Աստծուն և Ուսուցչին ուրացողը, այսօր փառքով է պսակված: Պողոսը, ով հայհոյիչ և Եկեղեցի հալածող էր, դարձավ «ընտրյալ անոթ»: Մարդասպան ավազակը, որ խաչված էր Տիրոջ կողքին, այսօր Արքայության մեջ է նստած…:

Կարդալ ավելին »
Օգոստոսի 14

Օգոստոսի 14

Հոգևոր բժիշկը մեծ գին չի պահանջում, այլ միայն այն, ինչ ունեն անգամ ամենաաղքատները՝ ապաշխարության արցունքներ, և դրանց փոխարեն առաջարկում է ամեն ցավի դեղը:

Կարդալ ավելին »
Օգոստոսի 13

Օգոստոսի 13

Ով չի կարող նյութական ողորմություն անել, թող հոգևոր ողորմություն անի. այն է՝ հանցավորին ներելը, երկմիտներին խրատելը, տգետներին ուսուցանելը, տրտմածներին մխիթարելը, ընկերոջ փրկության համար աղոթելը, սեփական անձի դեմ գործած անիրավություններին համբերելը:

Կարդալ ավելին »
Օգոստոսի 12

Օգոստոսի 12

Թախծալից հոգով, իսպառ տագնապած՝ Քեզ եմ աղաչում, Սուրբ Աստվածածին, Հրեշտակ մարդկանց մեջ, մարմնատեսիլ Քերովբե, Երկնավոր Արքայուհի… Ահա՛ կաթիլ մի կուսությանդ կաթից՝ մեջս անձրևելով կյանք է տալիս ինձ, ո՜վ Դու Մայր բարձրյալ Տիրոջդ՝ Հիսուսի… (Ս. Գրիգոր Նարեկացի):

Կարդալ ավելին »
Օգոստոսի 11

Օգոստոսի 11

Աստվածային շողից լույսով լցված մեր Հայ Առաքելական Եկեղեցին մեր հոգևոր հայրենիքն է: Մնալ նրա մեջ և պայքարել նրա համար պարտավոր ենք բոլորս՝ որպես Լույսի որդիներ:

Կարդալ ավելին »
Օգոստոսի 10

Օգոստոսի 10

Աստված երբեք մեզ չի խաբել: Նա ի սկզբանե զգուշացրեց մեզ, որ նեղ է Իր դուռը և նեղ է ճանապարհը, որը մեզ պիտի մոտեցնի հավիտենական դռանը: Սակայն խաղաղության Ավետարանն է, որը մեզ հաղթել պիտի տա, ինչպես Հիսուս հաղթեց աշխարհին:

Կարդալ ավելին »
Օգոստոսի 9

Օգոստոսի 9

Հավիտենական կյանքը մի լիակատար կյանք է, որովհետև այնտեղ արդարի աչքը զվարճանալու է անօրինակ գեղեցկության տեսքով, միտքը՝ Ստեղծողին ճանաչելով, կամքը՝ լիապես սիրելով, վայելելով ու հրճվելով Աստծով:

Կարդալ ավելին »
Օգոստոսի 8

Օգոստոսի 8

Երջանկություն է մեռնել այն լուսավառ հավատով, որ քո աճյունից շանթանման հերոսներ պիտի ծնվեն: (Գարեգին Նժդեհ)

 

Կարդալ ավելին »
Օգոստոսի 7

Օգոստոսի 7


Կյանքը ժամանակով չի չափվում, այլ՝ մեր հոգու ապրումով, որովհետև ոչ թե մեր մարմնի, այլ հոգու հատկանիշն է:

Կարդալ ավելին »
Օգոստոսի 6

Օգոստոսի 6

Աստված հոժարեց որդեգրվել մարդուն, որպեսզի մեզ Աստծո որդեգիրներ դարձնի:

 

Կարդալ ավելին »

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
7
8
9
10
13
14
15
16
17
18
19
20
22
24
29
31

Թեմական կյանք