Ս. Գիրքը պլանշետներում

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Գիրքը պլանշետներում

Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարաններ. հայերեն էլեկտրոնային տարբերակները

 

«Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ Աստուծոյ» (Ղուկաս, Դ, 4):
 

Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների արեւելահայերէն նոր թարգմանութիւն (հղումը դեպի էլեկտրոնային տարբերակներ) © Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային Ընկերութիւն

isbn:9789994175123
 

Աստվածաշնչի թվայնացված այս տարբերակը վերափոխվել է յունիքոդի և համապատասխան էլեկտրոնային գրքի ֆորմատների՝ Հայաստանի աստվածաշնչյան ընկերության կողմից տրամադրված ֆայլից: Այս տեքստը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից ընդունված տարբերակն է: Այն ընդգրկում է նաև երկրորդականոն գրքերը: Արևելահայերեն այս թարգմանությունը կատարվել է գրաբարից:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Մամլո դիվանին, ի դեմս Նոյեմի ԱնդրեասյանիՀայաստանի աստվածաշնչյան ընկերությանը՝ ի դեմս գլխավոր քարտուղար Եզնիկ արք. Պետրոսյանի, ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանի և ֆինանսների տնօրեն Սուսաննա Մկրտչյանի:
 

Էլեկտրոնային գրքի հասանելի ֆորմատները
 

ePUB (կցված (embedded) հայերեն տառատեսակով)
 

Ներբեռնել The Holy Bible in Armenian.epub ֆայլը (2,853 կբ)

ePub - (electronic publication բառերի հապավումն է) էլեկտրոնային գրքերի ազատ և բաց ստանդարտ է, որը ստեղծվել է էլեկտրոնային գիրքեր ընթերցող սարքերի համար: Լայնորեն կիրառվում է հետևյալ սարքերի միջոցով՝
 

  • Առանձնահատկությունները.
    • Ամենատարածված ստանդարտներից է:
    • Իրենից ներկայացնում է html ֆայլերի արխիվ, որտեղ մեծ ֆայլերը բաժանվում են մասերի, ինչի արդյունքում արագ բացվում և թերթվում է նույնիսկ թույլ ապարատային ռեսուրսներ ունեցող սարքերի վրա:
    • Հնարավորություն է տալիս կցել տառատեսակները, ինչի արդյունքում հնարավոր է ընթերցել ցանկալի տառատեսակով նույնիսկ այն սարքերի վրա, որոնք տվյալ տառատեսակը չունեն: Այս դեպքում հնարավոր է Աստվածաշունչն ընթերցել հայերեն տառատեսակներով տվյալ ֆորմատը կարդացող ցանկացած սարքի վրա, անկախ դրանում հայերեն տառատեսակների սատարման փաստից (Ծանոթագրություններ. ա) որոշ սարքեր կցված տառատեսակներով ֆայլերը չեն կարողանում կարդալ. տվյալ ֆայլը փորձարկված է ամենատարածված՝ SONY READER սարքի վրա, բ) երբ տվյալ սարքը հայերեն տառատեսակներ չի սատարում, գրքի բովանդակությունը ծրագրային մենյուով չի կարդացվի, սակայն հնարավոր կլինի օգտվել գրքի սկզբում առկա հիպերհղումներով բովանդակությունից):
    • Տեքստը ինքնահոս է (autoflow), ինչի արդյունքում ընթերցանությունը հարմար է ցանկացած չափի տառատեսակներով, ցանկացած չափի էկրանների և մոնիտորների վրա:
       

FB2 (Fiction Book)
 

Ներբեռնել The Holy Bible in Armenian.fb2 ֆայլը (8,674կբ)

FB2 - բաց և ազատ XML ֆորմատ է, որը ստեղծվել է Ռուսաստա
նում, որտեղ էլ հիմնականում իր տարածումն է գտել: Այս ֆորմատում հնարավոր չէ սահմանել էլեկտրոնային գրքի արտապատկերման եղանակը (այսինքն տառատեսակ կցել և այլն): Այդ եղանակը սահմանվում և ընտրվում է կարդացող սարքի/ծրագրի կողմից: Լայնորեն կիրառվում է հետևյալ սարքերում՝
 

  • Առանձնահատկությունները.
    • Շատ տարածված է ռուսաստանյան շուկայում:
    • Տառատեսակներ կցելու հնարավորություն չի տալիս, հետևաբար հայերեն նյութն ընթերցելու համար պետք է կարդալու համար նախատեսված սարքում ունենալ հայերեն համակարգային տառատեսակներ, կամ հնարավորություն՝ նախընտրած տառատեսակները կիրառելու:
    • Տեքստը ինքնահոս է (autoflow):
       

Mobi
 

Ներբեռնել The Holy Bible in Armenian.mobi ֆայլը (8,842 կբ) 


mobi - ֆորմատը ստեղծվել ե mobipocket reader սարքի համար, նախնական շրջանում օգտագործվել է նաև PalmOS համակարգում: Իր տարածումն է գտել հիմնականում ի շնորհիվ այն բանի, որ սատարվում է հանրահայտ Amazon Kindle reader սարքերի կողմից: Իրականում Kindle Reader-ի հիմնական՝ AZW ֆորմատը ոչ այլ ինչ է, քան mobi ֆորմատի՝ այլ DRM սխեմայով պաշտպանված տարբերակը: Տառատեսակների կցում չի թույլատրում, հետևաբար հայերեն կարդալու համար անհրաժեշտ է, որ տվյալ սարքի հիմնական տառատեսակը պարունակի հայերեն տառատեսակներ (Ծանոթագրություն՝ Amazon-ի վերջին՝ Kindle Fire ընթերցիչը անդրոիդ համակարգն է կիրառում և այստեղ հայերեն տառատեսակների ավելացումը հնարավոր է, օրինակ, ռութ անելուց և հիմնական տառատեսակը հայերեն պարունակող տառատեսակով փոխարինելու միջոցով, Kindle շարքի մնացած սարքերում 3-րդ սերնդի kindle-ը, և, ենթադրաբար նաև հաջորդները,յունիքոդ տառատեսակներ սատարում են և, հետևաբար, այստեղ ներկայացված Սուրբ Գրքի էլեկտրոնային տարբերակի ընթերցումը հնարվաոր է): Լայնորեն կիրառվում է հետևյալ սարքերում`
 

  • Առանձնահատկությունները.
    • Amazon-ի շնորհիվ մեծ տարածում ունի աշխարհում:
    • Տառատեսակներ կցելու հնարավորություն չի տալիս, հետևաբար հայերեն նյութն ընթերցելու համար պետք է կարդալու համար նախատեսված սարքում ունենալ հայերեն համակարգային տառատեսակներ, կամ հնարավորություն՝ նախընտրած տառատեսակները կիրառելու:
    • Տեքստը ինքնահոս է (autoflow):
       

Երկու խոսք էլեկտրոնային գրքերի մասին
 

2010 թվականին էլեկտրոնային գրքերի վաճառքը կազմեց գրքերի ընդհանուր վաճառքի 8.32 %-ը: Սակայն էլեկտրոնային գրքերի վաճառքի աճի տեմպն այնպիսին է, որ արդեն 2020-ին, ըստ կանխատեսումների, դրանք կկազմեն ընդհանուր վաճառքի 60%-ը, իսկ 2025-ին՝ 75%-ը: Էլեկտրոնային գրքի արտադրության ծախսերը մոտ 8 անգամ ցածր են տպագիր գրքի տպագրության համար պահանջվող ծախսերից:
 

Վերջերս միայն Google Books ռեսուրսը, որը զբաղվում է նաև աշխարհի գրադարանների գրքերի թվայնացմամբ, ավելի քան կես միլիոն գիրք անվճար հասանելի դարձրեց SONY READER-ի համար: Նշեմ, որ այս գրքերի մեջ մեծ տեղ են գրավում հազվագյուտ, հին հրատարակություններ, որոնց հասանեիլությունն այլ կերպ ապահովելը կամ անհնար էր, կամ՝ մեծ ծախսերի հետ կապված:
 

Ճամփորդելիս էլեկտրոնային գրքի առավելությունն իր տպագիր տարբերակի նկատմամբ հատկապես շոշափելի է, քանի որ ժամանակակից էլեկտրոնային գրքերի ընթերցիչների քաշը կազմում է ընդամենը 250-300g, ընդ որում այս սարքերի հիշողության մեջ կարելի է պահել հազարավոր գրքեր: Ավելին, ժամանակակից սարքերը հաճախ ունենում են նաև ինտերնետի կապի հնարավորություն, ինչը թույլ է տալիս առանց համակարգչի օգնության որոնել, գնել ու ներբեռնել գրքեր տարբեր ռեսուրսներից:
 

Էլեկտրոնային ընթերցիչները հնարավորություն են տալիս տեքստում առակա յուրաքանչյուր բառը թարգմանել, մեկնաբանել ներկառուցված կամ օն-լայն բառարաններով, գտնել հոմանիշներ և այլն: Շատ ընթերցիչներ (օրինակ SONY READER PRS-T1-ը) ունեն գրավոր նշումներ անելու հնարավորություն:
 

Ընթերցիչների մեծ մասի էկրանը օգտագործում է e-ink տեխնոլոգիան և արդյունքում համարյա ոչնչով չի տարբերվում սովորական թղթից, հետևաբար հավելյալ լարում չի ստեղծում աչքերի համար (ինչը չի կարելի ասել լուսավորվող էլեկտրոնային մոնիտորների, էկրանների մասին): Այս էկրանները ներքին լուսավորում չունեն և ընթերցանության համար անհրաժեշտ են արտաքին լույսի աղբյուրներ՝ ճիշտ այնպես, ինչպես սովորական տպագիր գրքերի դեպքում: Ժամանակակից սարքերի էկրաններն ունեն բավականաչափ լավ կոնտրաստ՝ հարմարավետ ընթերցանության համար։ Ավելին, էլեկտրոնային գրքերի դեպքում համարյա միշտ հնարավոր է որոշել տառատեսակի չափը, ինչը հարմար է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այս էկրանները, միաժամանակ, շատ էներգախնայող են, և սովորաբար մի լիցքավորումը հերիքում է 5,000-7,000 էջ ընթերցանության համար:
 

Մյուս կողմից՝ առկա են էլեկտրոնային գրքերի բազմաթիվ ստանդարտներ, որոնք միշտ չէ, որ կարդացվում են տարբեր ընթերցիչների կողմից (չնայած պետք է փաստել, որ ներկայումս ինտերնետում կարելի է գտնել համարյա ցանկացած գիրք՝ ցանկացած ֆորմատով):
 

Շատերին էլեկտրոնային գրքերը դուր չեն գալիս՝ թղթի «հոտն ու զգացումը» չունենալու պատճառով:
 

Տպագիր գրքերն, ամեն դեպքում, ավելի երկարակյաց են, քան էլեկտրոնային ընթերցիչ սարքերը (չնայած էլեկտրոնային ֆայլերը կարելի է պահել այլ կրչիների վրա կամ ինտերնետում):
 

Ամբողջովին լուծված չի յունիքոդ (այդ թվում՝ հայերեն) տառատեսակների խնդիրը և շատ սարքերում դեռևս հնարավոր չէ առանց ծրագրային միջամտության (որը երբեմն բարդ օպերացիաներ է ենթադրում և որոշակի ռիսկեր պարունակում) ապահովել, մանսավորապես, հայերեն գրքերի սատարումը սարքերից մեծամասնության վրա: Այս առումով (և, ի դեպ, բազմաթիվ այլ պարամետրերից ելնելով, որոնց այժմ չեմ անդրադառնա) առավել ցանկալի է օգտվել SONY READER սարքերից, որոնք սատարում են epub ստանդարտը, դրանում ներկառուցված տառատեսակները, և, նաև, բավական հասանելի են գնային առումով:

 

Եվս մի քանի նկատառում վերջերս մեծ տարածում ստացած սմարթֆոնների (խելախոսների) օգնությամբ էլեկտրոնային գրքերի ընթերցանության վերաբերյալ.
 

  • iphone, ipad սարքերը epub ֆորմատն ամբողջովին սատարում են և սատարում են նաև հայկական տառատեսակները, հետևաբար կարող են, հավելյալ ծրագրերի օգնությամբ, կարդալ նաև մյուս ֆորմատներով:
  • android համակարգը առաջարկում է բազմաթիվ ծրագրեր, որոնք սատարում են epub ֆորմատը՝ ներկառուցված տառատեսակներով, իսկ մյուս ֆորմատներով գրքերը հայերեն ընթերցելու համար անհրաժեշտ է ապահովել համակարգի հայաֆիկացումը, որն այսօր բավականին հեշտ գործընթաց է (որոշակի ինֆորմացիա և համապատասխան ուղեցույցներ հասանելի են այստեղ):
     

Արդյունքում շատերը հնարավորություն կունենան ընթերցել Աստվածաշունչն իրենց հեռախոսներով կամ պլանշետային սարքերով, որոնք գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում:
 

Հուսով ենք Աստվածաշնչի էլեկտրոնային տարբերակը կիրառելի կդառնա ընթերցողի համար։
 

Հ․Գ․ էլեկտրոնային տարբերակներում ցանկացած թերություն, խնդիր նկատելու, դրանց վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ ունենալու դեպքում խնդրում եմ գրել ovanitas [at] gmail [dot] com հասցեով: Այստեղ մեկնաբանություններն անջատում եմ։

Եկեղեցական տոներ

« Մարտ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
6
7
8
9
10
13
14
15
16
17
20
21
23
24
27
28
29
30
31

Թեմական կյանք