Քրիստոնեական

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ֆիլմ` «Փոքրիկը»: Մանանեխի հատիկի չափ հավատը

Ֆիլմ` «Փոքրիկը»: Մանանեխի հատիկի չափ հավատը

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը սկսել է նոր շարք ֆիլմերի մասին։ Ինչպիսի՞ դիտել հոգևոր ֆիլմեր, ինչպե՞ս վերաբերել ֆիլմի հոգևոր դրվագներին, ճի՞շտ է արդյոք Աստծո կերպարն օգտագործել ֆիլմերում։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կարող եք ստանալ՝ հետևելով qahana.am կայքի «Օրվա ֆիլմը». դիտում ենք հոգևոր ֆիլմեր շարքին։ Այստեղ քահանաները կանդրադառնան հոգևոր թեմաներով ֆիլմերին, կվերլուծեն դրանք և կօգնեն ճիշտ տեսանկյունից դիտել առաջարկված ֆիլմը։

Այս շաբաթ առաջարկում ենք դիտել․


Ֆիլմ՝ «Փոքրիկը» (Малыш)
Նկարահանող երկիր՝ ԱՄՆ, Մեքսիկա
Ժանր՝ դրամա, պատերազմ, կոմեդիա
Տարեթիվ՝ 2015
Ռեժիսոր՝ Ալեխանդրո Մոնտեվերդե
Տևողություն՝ 1ժ․46ր․


Ամերիկացի հասարակ փոքրիկ մի տղա փորձում է անել անհնարինը: Նա ցանկանում է, որ հայրը վերադառնա Երկրորդ Համաշխարհային պատերազմից: Ի՞նչ անել՝ հորը նորից տեսնելու համար:


Երբ բոլորը համոզում են նրան, որ հայրը մահացել է և չի վերադառնա, եկեղեցու սպասավորը վստահոցնում է, որ մանանեխի հատիկի չափ հավատն ու ցանկությունը կօգնեն նրան վերադարձնել հորը: Իսկ այդ ցանկությունն իրականացնելու համար հարկավոր է կատարել «կարևոր գործերի» ցուցակում նշված կետերը:


Որո՞նք են այն գործերը, որոնք թույլ կտան մեզ իրականացնել մեր ցանկությունները և արդյո՞ք մանանեխի հատիկի չափ հավատը կօգնի փոքրիկին վերադարձնել հորը:


Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել ֆիլմը դիտելիս։


Մեկնաբանում է քահանան.


«Շատ հրաշքներ են տեղի ունենում մեր շուրջը, սակայն մարդիկ դժվարանում են հավատալ դրանց։ Քրիստոնեական առումով ֆիլմը շատ դրական զգացողություններ է առաջացնում։ Մենք ամենուր ասում ենք, որ Աստված խաղաղություն է ու սեր, և ֆիլմը ծառայւմ է այդ գաղափարին։ Այն խաղաղություն է տալիս, հերթական անգամ ստիպում է համոզվել, որ մարդու հավատից շատ բան է կախված։ Երեխայի անկեղծ, մանկական հավատը հրաշք գործեց։ Միանգամից աչքիդ առաջ է գալիս Ավետարանի խոսքը, որ եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաս՝ լեռներն էլ տեղից կշարժես։ Սա հեքիաթ չէ, և նույնիսկ այլաբանություն էլ չէ։ Սա իրապես կարող է տեղի ունենալ, եթե սրտումդ կասկած չկա։ Ֆիլմը հավատին անկեղծ ու մանկական մոտեցման մասին է։ Այն ստիպում է մտածել իրական հավատի մասին», - մեկնաբանում է ԱՀԹ Նոր Մարաշի Սբ․ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար տեր Թովմա քահանա Անդրեասյանը:


Կարծիքներ ֆիլմի մասին։


Ֆիլմը դիտել եմ փոքրիկիս հետ։ Տղաս միշտ կրկնօրինակում է այն, ինչ տեսնում է հեռուստացույցով, և ես շատ զգուշորեն եմ ընտրում, թե ինչ է նա նայում։ Սա այն ֆիլմերից է, որ կցանկանամ, որ յուրաքանչյուր փոքրիկ տեսնի, և ոչ միայն փոքրիկներին, այլև մեծահասակներին է ավելի անհրաժեշտ այն դիտել։ Ֆիլմից հետո փոքրիկս մտածում էր, որ նա ամենակարող է և եթե հավատա ու փորձի՝ իր մոտ աեն ինչ կստացվի։ (Արմենուհի)


Խորհուրդ կտայի դիտել.


«Խիզախ սիրտը»։


Հետաքրիր փաստեր ֆիլմերի մասին.


Մասնագետների կարծիքով ամենակլանող ֆիլմերն աշխարհում մնում են Հիչկոկի «Փսիխոզ»-ը, դրան հաջորդում է Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտները» և Ջոնաթան Դեմմի «Գառնուկների լռությունը»։


Հասմիկ Թամամյան

Դիտվել է 2308 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Մարտ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
6
7
8
9
10
13
14
15
16
17
20
21
23
24
27
28
29
30
31

Թեմական կյանք