Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

show

Կենտրոն, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի

Կենտրոն, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի

Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: 

Կարդալ ավելին »

Կենտրոն, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կենտրոն, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից է: Նախապես այն կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Զորավոր Սուրբ Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ համարվող Զորավոր Ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: 

Կարդալ ավելին »

Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին, ուշ միջնադարյան մյուս՝ Ս. Պողոս-Պետրոս, Զորավոր Սուրբ Աստվածածին և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների նման, եռանավ բազիլիկ է:

Կարդալ ավելին »

Շենգավիթ, Նորագավիթ, Ս. Գևորգ եկեղեցի

Շենգավիթ, Նորագավիթ, Ս. Գևորգ եկեղեցի

Հնագույն և մարդաշատ Նորագավիթ գյուղը տասից ավելի եկեղեցիներ ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Ս. Գևորգը: Այն իր հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է, կամարակապ արևմտյան նախասրահով՝ վրան 12-սյունանի կաթողիկե զանգակատնով: 

Կարդալ ավելին »

Մալաթիա-Սեբաստիա, Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի

Մալաթիա-Սեբաստիա, Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի

Հայոց Եղեռնից առաջ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում ապրում էր 40.000 մարդ, որից 20.000-ը հայեր էին: Եղեռնից մազապուրծ մալաթիահայերը ցրվեցին աշխարհով մեկ և ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում:  1927թ., երբ նրանք ներգաղթեցին Խորհրդային Հայաստան, Երևանի ծայրամասերից մեկում հիմնեցին թաղամաս, որն անվանեցին Նոր Մալաթիա: 

Կարդալ ավելին »

Նորք-Մարաշ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Նորք-Մարաշ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Երևանի Նորք-Մարաշ համայնքի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Ս. Մարինոս: Այն գտնվում էր  Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679թ. աղետալի երկրաշարժից: 

Կարդալ ավելին »

Կենտրոն, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կենտրոն, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում էր Երևանի Շահար թաղամասում, ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Այն Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու նույն ցավալի ճակատագիրն է ունեցել: 

Կարդալ ավելին »

Քանաքեռ, Ս. Հակոբ եկեղեցի

Քանաքեռ, Ս. Հակոբ եկեղեցի

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1679թ. երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում, թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով: Ս. Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ /1144/, որն էլ համարվում է եկեղեցու կառուցման տարեթիվը: Ս. Հակոբ եկեղեցին թեմական եկեղեցի էր:

Կարդալ ավելին »

Նոր Նորք, 5-րդ զանգված, Ս. Սարգիս եկեղեցի

Նոր Նորք, 5-րդ զանգված, Ս. Սարգիս եկեղեցի

Ս. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ. մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Այն կառուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ: ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Գառնիկ Հալաջյանը նույնպես զգալի ներդրում է ունեցել: Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: 

Կարդալ ավելին »