Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

show

Գյուղ Մրգավան, Ս. Հակոբ եկեղեցի

Գյուղ Մրգավան, Ս. Հակոբ եկեղեցի

19-րդ դարավերջին, 1896թ., Պարսկաստանից այստեղ ներգաղթել է մոտ 50 հայ ընտանիք: Եկեղեցին կառուցվել է 1902-1905թթ. Տեր Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանի (հետագայում` Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոս) կողմից՝ հայ բնակչության խնդրանքով: Շինությունը պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին, բաժանված է երեք նավի: Բեմն առանց հարդարանքի է: 

Կարդալ ավելին »

Գյուղ Բյուրավան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Գյուղ Բյուրավան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Բյուրավան  (մինչև 1978թ. կոչվել է Բամբակավան) գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին: Եկեղեցու առաջին քահանա Տեր Ղազարի և իր չորս եղբայրների աճյուններն ամփոփված են եկեղեցու բակում: 1920-ական թվականներին կոմունիստները եկեղեցին փակել  և դարձրել էին ակումբ: 1930-ական թվականներին եկեղեցին խոնարհվել է:  

Կարդալ ավելին »

Գյուղ Արարատ, Ս. Հակոբ եկեղեցի

Գյուղ Արարատ, Ս. Հակոբ եկեղեցի

Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866թ., Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Հանրապետական նշանակություն ունեցող այս հուշարձանը բազիլիկ շինություն է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի: Միջին նավն ավարտվում է կիսաշրջան խորանով, որի երկու եզրերին ուղղանկյուն ավանդատներն են:   

Կարդալ ավելին »

Գյուղ Արգավանդ, Ս. Սարգիս եկեղեցի

Գյուղ Արգավանդ, Ս. Սարգիս եկեղեցի

Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու կառուցման տարեթիվն իմանում ենք հյուսիսային մուտքի վերևում զետեղված արձանագրությունից, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», իսկ շինարարությունն ավարտվել է 1897թ. օգոստոսի 19-ին և օծվել Տեր Ներսես արքեպիսկոպոսի ձեռամբ: 

Կարդալ ավելին »

Գյուղ Վերին Արտաշատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

 Գյուղ Վերին Արտաշատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

19-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում` մայրուղու վրա: Ունի ուղղանկյուն հատակագիծ, կիսաշրջան խորան` կից ավանդատներով: Եկեղեցին ունի երեք կամարակապ պատուհաններ: Տանիքը երկթեք է, կառուցվել է կարմիր սրբատաշ տուֆով: Եկեղեցին կանգնեցված է երկաստիճան որմնախարիսխի վրա, ավարտվում է պարզ քիվով: 

Կարդալ ավելին »

Գյուղ Ներքին Դվին, Սուրբ Հարություն եկեղեցի

Գյուղ Ներքին Դվին, Սուրբ Հարություն եկեղեցի

Նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցու հիմնօրհներքը կատարվել է 1996թ. ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի: Խորհրդային իշխանության փլուզումից հետո սա առաջին եկեղեցին էր, որի հիմքերը դրվեցին: 

Կարդալ ավելին »

Քաղաք Վեդի, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Քաղաք Վեդի, Սուրբ Աստվածածին եկեղեցի

  Վեդիում հին, կիսաքանդ մատուռ կար, որի տեղում Վեդիի բնակիչ Էդգար Շաբոյանն իր ընտանիքի անդամների օգնությամբ, կարմիր տուֆով կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նա երազում տեսել էր եկեղեցու պատկերը և նույնությամբ կրկնօրինակել: Հայկական ոճով կառուցված եկեղեցու խորանը ունի զույգ ավանդատուն: Զանգակատուն չունի: 

Կարդալ ավելին »

Գյուղ Մարմարաշեն, Ս. Գևորգ եկեղեցի

Գյուղ Մարմարաշեն, Ս. Գևորգ եկեղեցի

Մարմարաշենի գյուղի Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 2000-2002թթ.: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2000թ. դեկտեմբերի 1-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի: 

Կարդալ ավելին »

Գյուղ Դալար, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Գյուղ Դալար, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում, գինու գործարանի տարածքում: Ուղղանկյուն հատակագծով է, եռանավ, կիսաշրջան խորանով, որին կից են ավանդատները: Ըստ բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1890թ., իսկ 1894թ. գյուղացիների միջոցներով նորոգվել: Ունի երկու մուտք` հարավային և արևմտյան կողմերից: 

Կարդալ ավելին »