Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

show

Դավթաշեն, Ս. Նահատակաց եկեղեցի

Դավթաշեն, Ս. Նահատակաց եկեղեցի

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Եկեղեցու կառուցումն սկսվել է 1996թ. Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996թ. հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա Կաթողիկոսի  հայրապետության օրոք: Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը: 

Կարդալ ավելին »

Շենգավիթ, Ներքին Չարբախ, Սուրբ Խաչ եկեղեցի

Շենգավիթ, Ներքին Չարբախ, Սուրբ Խաչ եկեղեցի

 Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Եկեղեցի կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց: Ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով, 1996թ. սկսեցին կառուցել Սուրբ Խաչ Եկեղեցին: 

Կարդալ ավելին »

Մալաթիա-Սեբաստիա, Հարավ-Արևմտյան թաղամաս, Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մալաթիա-Սեբաստիա, Հարավ-Արևմտյան թաղամաս, Սուրբ Երրորդություն եկեղեցի

Սուրբ Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001թ. մարտին: Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ: 

Կարդալ ավելին »

Ավան, Սուրբ Աստվածածին մատուռ

Ավան, Սուրբ Աստվածածին մատուռ

Ավանի Սուրբ Աստվածածին մատուռը մտահղացել և 1996-2002թթ. կառուցել են Ավանի Նարեկացի թաղամասի 1ա շենքի բնակիչներ, արդարադատության խորհրդական Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Նապոլեոնի Աղաջանյանը:  Մինչ այդ Գրիշա Մելիք-Սարգսյանը կառուցել էր հայկական եկեղեցիների 10 քարակերտ մանրակերտ, իսկ Արմեն Աղաջանյանը՝ մեկը: 

Կարդալ ավելին »

Արաբկիր համայնք (նախագիծ)

Արաբկիր համայնք (նախագիծ)

Արաբկիր համայնքի եկեղեցի Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ՀԲԸՄ հովանավորությամբ՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի: Ճարտապետն է Արտակ Ղուլյանը: 2009թ. Էդուարդ Մուշեղյանի նվիրատվությամբ տեղի է ունեցել խաչքարի տեղադրում եկեղեցուն հարակից տարածքում, խաչքարն օծվել է ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:

Կարդալ ավելին »

Էրեբունի համայնք (նախագիծ)

Էրեբունի համայնք (նախագիծ)

Էրեբունի համայնք (նախագիծ)

Կարդալ ավելին »

Սրբոց Նահատակաց եկեղեցի

Սրբոց Նահատակաց եկեղեցի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ Երևանի: 
Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2012 թվականին: 2015թ. ապրիլի 25-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը: 

Կարդալ ավելին »

Երևան, Նոր Նորք, Առաջին զանգված, Ս. Աստվածածին եկեղեցի

Երևան, Նոր Նորք, Առաջին զանգված, Ս. Աստվածածին եկեղեցի

2014թ. հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Եկեղեցին կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան–հուշահամալիրի հարևանությամբ:

Կարդալ ավելին »

Մալաթիա-Սեբաստիա, Եռաբլուր պանթեոն, Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցի

Մալաթիա-Սեբաստիա, Եռաբլուր պանթեոն, Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցի

Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել 1994թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998թ.: 

Կարդալ ավելին »