Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նոր Նորք, 5-րդ զանգված, Ս. Սարգիս եկեղեցի

Նոր Նորք, 5-րդ զանգված, Ս. Սարգիս եկեղեցի

Ս. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ. մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Այն կառուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ: ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Գառնիկ Հալաջյանը նույնպես զգալի ներդրում է ունեցել: Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: Կառույցում ներդաշնակորեն միաձուլված են Զվարթնոց, Հռիփսիմե և Անի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: Տուֆով երեսապատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից: Եկեղեցին կառուցվել է դժվար ժամանակաշրջանում, երբ ժողովուրդը՝ տնտեսական ու սոցիալական խնդիրներից հուսահատ, իր զավակների ապագայի հանդեպ անորոշությամբ համակված՝ բարոյականի վերարժևորման, հոգևոր մխիթարության և Աստծո աջակցության կարիքն ուներ: Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով: Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2000թ. ապրիլի 30-ին: Եկեղեցու Սուրբ Սեղանի Սուրբ Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ստեղծագործությունն է: Եռահարկ եկեղեցին կառուցված է հայկական ավանդական ճարտարապետության ոճով: Եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է: Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Աղոթասրահի սյուներն ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով: Խորշերը մոմավառության համար են:  Ս. Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց:   

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30

Թեմական կյանք