Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին, ուշ միջնադարյան մյուս՝ Ս. Պողոս-Պետրոս, Զորավոր Սուրբ Աստվածածին և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների նման, եռանավ բազիլիկ է: Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը՝ ավանդատներով հանդերձ: Մտահոգված Կոնդի եկեղեցու անբարետես վիճակով` ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությանն է ներկայացրել եկեղեցու հիմնական վերակառուցման նախագիծը, որն հավանության է արժանացել, սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է: Տաս տարի անց, հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանն իր հոր մտահղացումը վերածել է տեխնիկական նախագծի, որը թույլատրվել է իրականացնել: Աշխատանքային նախագիծը մշակել են հանրապետության վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը և ինժեներ-կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը: 1980-ական թվականներին բազմափորձ ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ կատարվել է եկեղեցու հիմնական վերակառուցումը: Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով: Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով: Արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել է վերնատուն, հատակը մարմարապատվել, բարեզարդվել տաճարի ներսը: Կառուցվել է եկեղեցու զանգակատունը, իսկ 2000թ.` եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը: Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են անգլերեն լեզվի և համակարգչային դասընթացներ, գործում է սրբապատկերի դպրոցը:  

1 2 3 3 4 5 6
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք