Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Շենգավիթ, Նորագավիթ, Ս. Գևորգ եկեղեցի

Շենգավիթ, Նորագավիթ, Ս. Գևորգ եկեղեցի

Հնագույն և մարդաշատ Նորագավիթ գյուղը տասից ավելի եկեղեցիներ ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Ս. Գևորգը: Այն իր հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է, կամարակապ արևմտյան նախասրահով՝ վրան 12-սյունանի կաթողիկե զանգակատնով: Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից: Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք ուշ միջնադարյան կերպարվեստի նմուշներ են: Եկեղեցին կառուցելիս օգտագործել են երկրաշարժից ավերված նախկին եկեղեցուն պատկանող արձանագրված քարերը: Դրանք նկատելի են հյուսիս-արևելյան ավանդատան և աղոթասրահի հարավային պատերին: Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, իսկ 1981-1984թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել: Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան (հեղ.՝ ճարտարապետ Ա. Գալիկյան): Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը: Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը: Նորոգման և բարեկարգման շնորհիվ Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցին վերագտել է իր վաղեմի պատշաճ տեսքը և գործում է:  

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հոկտեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
4
6
8
11
13
15
18
20
22
25
27

Թեմական կյանք