Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նորք-Մարաշ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Նորք-Մարաշ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

  Երևանի Նորք-Մարաշ համայնքի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Ս. Մարինոս: Այն գտնվում էր  Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679թ. աղետալի երկրաշարժից: 20-րդ դարի սկզբին այն կառուցվել էր Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով: 20-րդ դարի 30-ական թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի շատ եկեղեցիների նման կրոնահալած քաղաքականության զոհ էր դարձել: Սուրբ Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև Հայաստանի այլ բնակավայրերից: Հայաստանի անկախացումից հետո՝ 1990թ. ապրիլից Նորքի բնակիչները Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը: 1995թ. ի վեր նորոգված եկեղեցին գործում է:  

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք