Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կենտրոն, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կենտրոն, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից է: Նախապես այն կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Զորավոր Սուրբ Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ համարվող Զորավոր Ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: Եկեղեցում է գտնվում Ս. Անանիա Առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայրի համարում ուներ: Երևանցիների նյութական օժանդակությամբ Մովսես Սյունեցի վարդապետը կառուցել է վանքային համալիր՝ բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից և պարսպապատել: Այստեղ հիմնվել է անապատ, նաև վանական դպրոց: Վանքի կառուցումը կատարվել է Փիլիպոս Կաթողիկոսի օրոք (1632-1635թթ.), սակայն նորակառույց վանքը նույնպես երկար չի գոյատևել: 1679թ. երկրաշարժի ժամանակ այն հիմնավեր կործանվել է: Այժմյան Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է երկրաշարժից հետո նույն տեղում, 1693թ.` Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ: Մեկ այլ` 1793թ. արձանագրությունից տեղեկանում ենք, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից, Ղուկաս կաթողիկոսի օրոք: Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայելուց հետո, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին, սկսել է գործել:  Մայր Աթոռ Սոըրբ էջմիածնի հովանավորությամբ, 1974-1978թթ. եկեղեցին հիմնովին նորոգվել է, հատակը մարմարապատվել, երգչախմբի համար ավելացվել է վերնատուն, կառուցվել երիցատան նոր շենքը: Նորոգվել է նաև Ս. Անանիայի մատուռը: Եկեղեցու հիմնական նորոգումն ու շրջապատի բարեկարգումը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, ֆրանսահայ Սարգիս Պետոյանի նվիրատվությամբ:  

1 2 3 4 5 6 7 8 9 10 Zoravor Sb Astvatsatsin
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք