Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մալաթիա-Սեբաստիա, Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի

Մալաթիա-Սեբաստիա, Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի

Հայոց Եղեռնից առաջ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում ապրում էր 40.000 մարդ, որից 20.000-ը հայեր էին: Եղեռնից մազապուրծ մալաթիահայերը ցրվեցին աշխարհով մեկ և ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում:  1927թ., երբ նրանք ներգաղթեցին Խորհրդային Հայաստան, Երևանի ծայրամասերից մեկում հիմնեցին թաղամաս, որն անվանեցին Նոր Մալաթիա: Այսօր Նոր Մալաթիա թաղամասն ունի 178 հազար բնակիչ: Այնտեղ կառուցվել են բնակելի շենքեր, 10 արդյունաբերական ձեռնարկություններ, մշակույթի պալատ, դպրոցներ, շուկա: 1965թ. Երևանի Նոր Մալաթիա թաղամասում հիմնվել է կլինիկական հիվանդանոց: Այնտեղ կառուցվել են նաև 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգին և հարևանությամբ` Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նման է պատմական Մելիտենե (Մալաթիա) քաղաքի գլխավոր եկեղեցուն (ճարտարապետ` Հրաչյա Գասպարյան): Եկեղեցու կառուցման ժամանակ նախկին Մալաթիայից հող է բերվել և դրվել պատերի շաղախի մեջ: Եկեղեցու կառուցումը սկսվել է 1991թ` Արցախյան հերոսամարտում ընկած հերոսների, այդ թվում նաև` նահատակված մալաթիահայերի հիշատակին: Շինարարությունն սկսվել է Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրոք: Նախաձեռնողներն էին Նոր Մալաթիայի թաղապետ Վահան Զատիկյանը և թաղապետարանը: Վահան Զատիկյանի սրտացավության և հետևողականության շնորհիվ ավարտվել էին եկեղեցու շինարարական աշխատանքները և հարակից շինությունների կառուցումը: Եկեղեցին գործում է 1998 թվականից:  

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք