Հեռուստառեժիսուրայի անվճար դասընթացներ

Հեռուստառեժիսուրայի անվճար դասընթացներ

Եթե ցանկանում եք կարճ ժամանակում սովորել հեռուստառեժիսուրա և օպերատորական արվեստ, իմանալ՝ ինչպես են պատրաստվում հեռուսատահաղորդումներ, թեմատիկ ռեպորտաժներ, հեռուստաֆիլմեր, ապա կարող եք գրանցվել Արարատյան Հայրապետական թեմի կողմից կազմակերպվող հեռուստառեժիսուրայի 2-ամսյա դասընթացին:

 

Դասընթացն իրենից ներկայացնում է պրակտիկ աշխատանք տեսախցիկներով, օպերատորական արվեստ, լույսի հետ աշխատանք, տաղավարային և ոչ տաղավարային նկարահանումներ:

 

Դասերն անց են կացվելու շաբաթը 3 անգամ: Ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան նկարահանելու իրենց առաջին հաղորդումը:

 

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է:

Ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 041713095, կամ գրել մեր էլ. հասցեին՝ temtv@araratian-tem.am

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Սեպտեմբեր 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
10
11
12
13
14
17
18
19
20
21
22
26
28

Թեմական կյանք