Հղի կանանց համար քրիստոնեական դասընթաց

Հղի կանանց համար քրիստոնեական դասընթաց

Սիրելի՛ ապագա մայրիկներ, այս դասընթացը ձեզ համար է: (Դասընթացն ու տեղեկությունները կհետաքրքրեն նաև հայրիկներին): 

• Զավակներն Աստծո պարգևն են, ինչպե՞ս ենք պատրաստ այդ պարգևն ընդունել:
• Ինչպե՞ս հաղթահարել հղիության ընթացքում առաջացած հոգեբանական դժվարությունները:
• Ինչպե՞ս է ընտանեկան մթնոլորտը ձևավորում երեխայի բնավորությունը, նկարագիրը:
• Որո՞նք են ծնողների պարտականությունները:
• Ինչպե՞ս կարող է օգնել Եկեղեցին կյանքի այս փուլում:
• Ե՞րբ հաստատել կապը եկեղեցու հետ:
 

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական կենտրոնը հրավիրում է 5 հանդիպումից կազմված քրիստոնեական, հոգեբանական դասընթացի:
Հանդիպումները կազմակերպվում են հինգշաբթի օրերին: Դասընթացն անվճար է։
 

Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 30-ին՝ ժ. 19.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Հասցե՝ Ռ. Իսրայելյան 21՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ:
 

Խոսնակներն են՝
• Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը
• «Փսիլայֆ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը:
 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 53 00 47 կամ 055 53 00 47 հեռախոսահամարներով:

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Մարտ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
6
7
8
9
10
13
14
15
16
17
20
21
23
24
27
28
29
30
31

Թեմական կյանք