Հայկական արվեստներ սովորելու հրաշալի հնարավորություն

Հայկական արվեստներ սովորելու հրաշալի հնարավորություն

18 տարեկանից բարձր աղջիկներին ու կանանց հրավիրում ենք քիչ տարածված ու մրցունակ մասնագիտություններ ձեռք բերելու: Հայկական ավանդական արվեստներն այսօր մեծ պահանջարկ ունեն: Օգտվե՛ք այս հրաշալի առիթից: 

 

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» ուսումնական կենտրոնում կդասավանդեն Տերյան մշակութային կենտրոնի արվեստագետները.

 

-Գորգի նախագծում- համակարգչային ծրագրով գորգի զարդանախշերի նախագծման ուսուցում, սինվոլները համադրելու կուլտուրա, նկարագրություն ։

-Քիլիսի ասեղնագործություն- շատ գեղեցիկ և հեշտ ուսանելի ասեղնագործության տեխնիկա է, որը շատ նորաձև է դիտվում հագուստի կամ տեքստիլի վրա։ Իսկ այն, որ այս տեխնիկան լայն տարածում դեռ չունի, հագուստին կամ իրերին բացառիկ հմայք է հաղորդում։  


-Բատիկ- կտորի վրա նկարազարդում։ Կարելի է նկարել տարբեր որակի կտորների վրա համապատասխան նյութերով։


-Լուսանկարչություն – Լուսանկարչական սարքի էվոլյուցիայի ուսումնասիրություն, ժամանակակից սարքի ֆունկցիաների նկարագրություն, գործնական հմտություններ։

 

Ուսման տևողությունը 1 ամիս է՝ շաբաթական 2 օր՝ 2 ժամով։


Օրերն ու ժամերը խումբը կորոշի վարպետի հետ։


Մասնակացությունն անվճար է: Տեղերը սահմանափակ են: Գրանցվեք նախապես: Մանրամասների և գրանցվելու համար զանգահարել (010) 54 28 89, (055), (094) 53 00 47 հեռախոսահամարներով:

 

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
4
8
9
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
25
30

Թեմական կյանք