«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը սկսում է ընտանեկան նոր դասընթաց

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը սկսում է ընտանեկան նոր դասընթաց

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը սկսում է ընտանեկան նոր դասընթաց:
«Գիտե՞ք արդյոք, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի նշանադրության կարգ: Ի՞նչ պետք է իմանալ ամուսնանալուց առաջ, որքանով է զույգը համապատասխան միմյանց, օգտակար խորհուրդներ մինչև ամուսնանալը և արդեն ամուսնացածներին» խորագրով դասընթացը մեկնարկում է մայիսի 11-ին՝ ժ. 19.00-ին, առաջնորդարանում:


Դասընթացը կկազմակերպվի յուրաքանչյուր հինգշաբթի: 1-ին հանդիպման խոսնակներն են.

  •  «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հոգևոր խորհդատու Տ. Տաճատ ավագա քահանա Դավիդյանը
  • «Պահապան» հիմնադրամի տնօրեն, հոգեբան Ինգա Հարությունյանը:


Մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք բոլորիդ:


Ցանկալի է նախապես գրանցվել՝ նամակ ուղարկելով Կանա քրիստոնեական, կրթական կենտրոնի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 055 53 00 47, 094 53 00 47 հեռախոսահամարներով:

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք