Հրավիրում ենք մանկական ուխտագնացության

Հրավիրում ենք մանկական ուխտագնացության

Մարտի 25-ին՝ 40 մանկանց հիշատակության օրվա առթիվ «Կանա» մանկական դասընթացը սիրով հրավիրում է երեխաներին և ծնողներին ուխտագնացության:

Ուխտագնացության երթուղին է՝ Օշականի Ս. Սիոն (Մանկանոց), Ս. Կարմրավոր, Ս. Մարիանե, Մուղնու Ս. Գևորգ և Ուշիի Ս. Սարգիս եկեղեցիներ: Ի դեպ, Ուշիի Ս. Սարգիս եկեղեցու բակում են ամփոփված Ս. Սարգսի մասունքները:

Յուրաքանչյուր եկեղեցու մոտ Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը երեխաների և ծնողների հետ քրիստոնեական զրույցներ կվարի: Երեխաների համար նաև խաղեր կկազմակերպվեն:

Մեկնում ենք մարտի 25-ին՝ ժ. 09.00-ին, Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու մոտից:

Մասնակցության համար յուրաքանչյուր անձի վճարը կազմում է 1500 դրամ: Սնունդը մասնակիցները բերում են իրենց հետ:

Տեղերը սահմանափակ են: Գրանցվել կարող եք մինչև մարտի 23-ը: Ուխտագնացության մասնակցելու համար Ձեր անունն ու մասնակիցների թիվը հրապարակեք այս հայտարարության մեկնաբանությունների մեջ կամ ուղարկեք նամակ «Կանա» կենտրոնի ֆեյսբուքյան էջին:

Խնդրում ենք գրել միայն նրանց, ովքեր հստակ կգան:

Խնդրում ենք չուշանալ:

Հարգանքով՝ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի աշխատակազմ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Մարտ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
6
7
8
9
10
13
14
15
16
17
20
21
23
24
27
28
29
30
31

Թեմական կյանք