Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

2. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույն կե՞րպ է ընդունում Կաթողիկոսին, ինչպես կաթոլիկները` Հռոմի Պապին:
Կաթոլիկները Հռոմի Պապին են ընդունում իբրեւ Եկեղեցու գլուխ, մինչդեռ հայ առաքելականները Հիսուս Քրիստոսին են ընդունում իբրեւ Եկեղեցու գլուխ: Ըստ կանոնագրքի՝ կաթողիկոսն ամբողջ աշխարհի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Առաջնորդական Թեմերի իրավասուն եւ պատասխանատուն է: Սակայն ոչ Պապը, ոչ Կաթողիկոսը անսխալական չեն. միայն Աստված է անսխալական: Կաթոլիկ Եկեղեցին արտոնում է Պապին ինքնուրույն հավատի հռչակագիր կազմել (վարդապետություն), մինչդեռ Հայ Առաքելական եկեղեցին մյուս Ուղղափառ եկեղեցիների հետ համատեղ է որոշում հավատի հռչակագիրը Տիեզերական Ժողովներում:  Օրհնությամբ` Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյան  

Դիտվել է 2014 անգամ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Օգոստոս 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
7
8
9
10
13
14
15
16
17
18
19
20
22
24
29
31

Թեմական կյանք