Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ինչո՞ւ էր սատանան փորձում Հիսուս Քրիստոսին անապատում: 

Այս փորձությունը երկու նպատակ ուներ: Առաջինը, որ սատանան ամաչեր ու պարտվեր: Երկրորդ, որ մեզ համար կարևոր է` սատանայի բերած փորձություններով կարելի է հասկանալ, որ նյութականի համար ամենևին չարժե հրաժարվել Աստծուց և Նրա խոսքից: Մենք համոզվեցինք, որ սատանան փորձում էր խաբել և առաջարկել այն ամենը, ինչ իրենը չէր: Մենք նույնպես առօրյայում շատ հեշտությամբ խաբում ենք ու խաբվում որևէ փայլուն իրի պատճառով` մոռանալով, որ աստվածային ճշմարտությունն անանց է: Եթե հավատով զորանանք, հավատանք մեր ասածներին և հետևենք բարուն, անսասան մնանք մեր ճշմարիտ որոշումների մեջ, և այդ ամենն Աստծո խոսքով համեմված լինի, ապա բոլոր փորձությունները կարելի է հեշտությամբ հաղթահարել: Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան  


Դիտվել է 2716 անգամ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Սեպտեմբեր 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
10
11
12
13
14
17
18
19
20
21
22
26
28

Թեմական կյանք