Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

 «Չգրված» օրենքով մինչև երեխայի քառասունքի լրանանալը չի թույլատրվում կողմնակի մարդկանց այցելությունը: Ինչո՞ւ:

Դա ոչ թե օրենք է, այլ սովորույթ, սակայն՝ ժամանակավրեպ: Հիմա այդ սովորության պատճառով երեխան անկնունք է մնում մինչև քառասունքը, որովհետև շատերը չգիտեն, որ մեր Հայրերի կանոնի համաձայն երեխային պետք է մկրտել 8-րդ օրը: Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյունահոսությամբ, և այդ օրերին ինքը իրավունք չունի եկեղեցի մտնելու, այլ ոչ թե մարդիկ՝ նրան այցելելու: Այցելել կարող ենք, միայն, իհարկե հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակենք մոր և երեխայի թույլ օրգանիզմները: Իսկ եթե ոմանք արգելում այցելել, չեմ կարծում, որ քրիստոնեական նկատառումներով: Մենք քրիստոնյա ենք, ոչ թե՝ հեթանոս, և կողմնակի մոգական ազդեցությունների չենք հավատում: Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան


Դիտվել է 2767 անգամ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
6
8
13
15
17
20
22
27
29

Թեմական կյանք