Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

 «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար  սուրբ պիտի կոչվի»: (Ղուկ. 2: 23): Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ միայն առաջնեկը, արուն է սուրբ:

Հնում և մինչ այսօր էլ թե մարդու արու զավակը, թե կենդանու արու ձագն է միշտ համարվել տոհմի, ցեղի շարունակողը: Սուրբ բառն այստեղ հասկանում ենք որպես Աստծուն պատկանող: Քանի որ Աստված Սուրբ է, Իրեն պատկանելիքն էլ Սուրբ պիտի լինի: Այդ իսկ պատճառով մարդն իր ամեն ինչի անդրանիկը` մարդու առաջնեկ զավակը, առաջին պտուղը կամ կենդանու առաջնեկ ձագը պետք է նվիրաբերի  Աստծուն: Սա ամենևին չի նշանակում, որ Աստված այն հավակնությունն ունի, թե ամեն ինչ Իրեն պետք է պատկանի: Այս պատգամն ուղղված էր այն բանին, որ մարդիկ կարողանան շնորհակալ լինել Աստծուն` Նրա պարգևների համար: Անշուշտ, Աստծուն պետք չեն նյութական բարիքներ: Ճշմարտությունն այն է, որ մարդն ընկալի, որ առաջինն իր կյանքում պետք է Աստված լինի: Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան  


Դիտվել է 4931 անգամ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
6
8
13
15
17
20
22
27
29

Թեմական կյանք