Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ինչո՞ւ են մարդիկ խուսափում մայիսին ամուսնանալ: Հեռուստատեսությամբ հաղորդման ընթացքում ասվեց, որ քահանան իր դստերն ամուսնացրել է մայիսին:

Մայիսին ամուսնությունից խուսափելը սնոտիապաշտութուն է: Մարդիկ այդպես վարվելով ցանկանում են խուսափել վնասներից՝ տարբեր անհաջողություններից: Մինչդեռ հանգամանքները մարդու ձեռքում են: Չե՞ որ Աստված պատվիրեց մարդուն. «Աճեցեք և բազմացեք և լցրեք երկիրը ու տիրեցեք դրան» (Ծննդ. 1: 28): Ուրեմն երկրի վրա ամեն ինչ մարդու իշխանության տակ է, այդ թվում և ժամանակը, թե երբ ամուսնանա: Եկեղեցական, կամ կրոնական կանոնները հենց եկեղեցին է սահմանում: Բնականաբար, եթե վստահում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու հազարամյա փորձին, ուստի պետք է նաև վստահությամբ պահենք նրա կանոնները, որոնք, մենք՝ հայ քրիստոնյաներս, պարտավոր ենք իմանալ հենց եկեղեցուց և մեր նախնիների հոգևոր գրական ժառանգությունից: Ուրեմն, ակտիվորեն մասնակցեք Սուրբ Եկեղեցու արարողական կյանքին և միայն հեռուստատեսությամբ մի բավարարվեք:    Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան


Դիտվել է 2724 անգամ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
6
8
13
15
17
20
22
27
29

Թեմական կյանք