Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

3. Չեք կարծում, որ եկեղեցում պսակադրվելուց, երբ հոգևորականը հարցնում է կնոջը հնազա՞նդ ես, ոտնահարում է կանանց իրավունքները: Եվ ժամանակակից աշխարհում կարմիր խնձորի ավանդույթը արդյո՞ք հնացած չէ և կրկին չի ոտնահարում կանանց իրավունքները: Ինչո՞ւ նման բան չի պահանջվում նաև տղամարդուց:
Իրականում այդ հնազանդ լինել բառը ամենևին չի ոտնահարում կանանց իրավունքները: Այդ ֆեմինիստական շարժումը հորինվածք է, չկա կանանց իրավունքների ոտնահարում, կան պարզապես ազգային, տեղային սովորություններ, որոնք հասարակության անդամներին որոշակի իրավունքներ են տալիս կամ էլ չեն տալիս: Երբ տղամարդը եկեղեցում հայտատարարում է, որ տեր է, դա ամենևին չի նշանակում որ նա կնոջ տիրակալը կամ բռնակալը դարձավ: Տեր լինել նշանակում սիրել, հոգ տանել, խնամել, ինչպես որ մեր Տերն է դա անում մեր նկատմամբ: Բոլոր մարդիկ այսպես թե այնպես արդեն հավասար են Քրիստոս Հիսուսով, և բոլորը Նրանով քրիստոնյա են կոչվում: Ինչ մնում է կարմիր խնձորի ավանդույթին, ապա ասեմ, որ բոլոր կրոններում, կամ գրեթե բոլոր, քրիստոնեության մեջ ի մասնավորի, խրախուսվել և ջատագովվել կուսությունը, մարմանական և հոգևոր մաքրությունը, և այդ վիճակով ամուսնական առագաստ մտնելը: Ամենևին պարտադիր չէ կարմիր խնձորի արարողությունը կատարել այնպես, ինչպես դա արվում էր ժամանակին: Դա եկեղեցու հետ կապ չունի, սակայն մաքրությունը միշտ ողջունելի է: Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Դիտվել է 3114 անգամ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Սեպտեմբեր 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
10
11
12
13
14
17
18
19
20
21
22
26
28

Թեմական կյանք