Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

10. Ֆիլմերում շատ ենք տեսել, թե ինչպես են մեղքերը խոստովանում կաթոլիկները: Իսկ ի՞նչ կարգ է ընդունված Հայ Առաքելական եկեղեցու խոստովանողի համար: 
Հայ Առաքելական եկեղեցին վաղուց ի վեր որդեգրել է խոստովանության երկու կարգ` ընդհանրական և անհատական: Ընդհանրականը տեղի է ունենում Սբ. Պատարագից առաջ, երբ հոգևորականը ապաշխարողների համար ընթերցում է հնարավոր բոլոր մեղքերը (ի դեպ, մեղքերը խոստովանել և ապաշխարել կարող են միայն մկրտվածները): Անհատական խոստովանությունը զրույց է բացառապես հոգևորականի և խոստովանողի միջև: Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը ինքն է ընտրում խոստովանահորը` այն հոգևորականին, որին առավել շատ է վստահում: Ցանկացած հոգևորական պատրաստ է լսելու և խորհուրդ տալու: Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան

Դիտվել է 2247 անգամ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Սեպտեմբեր 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
10
11
12
13
14
17
18
19
20
21
22
26
28

Թեմական կյանք