Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ընթերցողի խորհրդով

4. Եթե քրիստոնյան պետք է առանց երկմտանքի հավատա ու ընդունի, որ Ս. Պատարագի ընթացքում հացը եւ գինին ճշմարտապես փոխակերպվում են Քրիստոսի Արյանն ու Մարմնին, ապա ինչպե՞ս սրտի ուրախությամբ ճաշակել այն: Ինչու՞ բավարար չհամարվեց Աստծո հետ մարդկանց միայն հոգևոր հաղորդակցությունը:

6. Ինչո՞վ է տարբերվում անհատական խոստովանությունն ընդհանրականից:

9. Կարո՞ղ եմ մեղքերս խոստովանել Ռուս Ոողղափառ եկեղեցում և թողություն ստանալ՝ լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անդամ:

10. Ֆիլմերում շատ ենք տեսել, թե ինչպես են մեղքերը խոստովանում կաթոլիկները: Իսկ ի՞նչ կարգ է ընդունված Հայ Առաքելական եկեղեցու խոստովանողի համար: 

3. Չեք կարծում, որ եկեղեցում պսակադրվելուց, երբ հոգևորականը հարցնում է կնոջը հնազա՞նդ ես, ոտնահարում է կանանց իրավունքները: Եվ ժամանակակից աշխարհում կարմիր խնձորի ավանդույթը արդյո՞ք հնացած չէ և կրկին չի ոտնահարում կանանց իրավունքները: Ինչո՞ւ նման բան չի պահանջվում նաև տղամարդուց:

5. Ինչո՞ւ են հարսանեկան արարողությունների ժամանակ քահանայի սկուտեղի մեջ փող դնում: Դա վարձատրություն է քահանային, թե՞ արվում է ուղղակի մարդկանց ցանկությամբ: Կարո՞ղ է արդյոք պսակադրությունն իրականացվել առանց դրամի:

6. Ինչո՞ւ են պսակադրության ժամանակ փեսան ու հարսը երեք անգամ ասում` տեր եմ և հնազանդ եմ?

9. Ես ցանկանում եմ ամուսնանալ հորս հորաքրոջ աղջկա դստեր հետ: Արդյո՞ք թույլատրելի է մեր ամուսնությունը, քանի՞ «պորտ» ենք մենք միմյանցից հեռու (ես – հայրս – պապս - պապիս քույրը - քրոջ աղջիկը - քրոջ աղջկա աղջիկը):      

10. Մեր ծանոթներից մեկը երեք ամիս առաջ աղջիկ էր փախցրել: Փետրվարի 13-ին հարսանիք արեցին, արդեն երկու ամսական հղի կնոջը հարսի շոր հագցրեցին, եկեղեցում պսակադրության խորհուրդ կատարվեց: Մի՞թե դա սխալ չէ: 

1.«Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7: 7): Շատ եմ խնդրել ու թակել, բայց չի տրվել:  Խնդրանքս վերաբերում է իմ ապագային, ու ժամանակն անցնում է, և չեմ ստանում:   

Եկեղեցական տոներ

« Հունիս 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
6
8
13
15
17
20
22
27
29

Թեմական կյանք