Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հարազատներ եմ կորցրել, վախենում եմ, որ ես էլ մեռնեմ, թեև 25 տարեկան եմ, տանջվում եմ իմ մեղքերի համար: 

Նախ հիշենք Տիրոջ խոսքը. «…որովհետև, ինչպես Հայրն Ինքն Իր մեջ կյանք ունի և կյանք է տալիս» (Հովհ. 5:26), այսինքն` խոսքը հավիտենական կյանքի մասին է, որի համար էլ Աստված մարդացավ, չարչարվեց, Խաչի վրա թափեց Իր փրկագործական արյունը և բացեց երկնքի դռները մեր հոգիների համար: Ինչպես Աստվածաշնչում իմաստունն է ասում. «Մեղմ լաց եղիր մեռելի վրա, քանզի նա գտավ իր հանգիստը…» (Սիրաք 22:11): Մարդը բնականոն ձևով պետք է կազմակերպի իր կյանքը: Երբ մտածում է մահվան մասին, հիշելու է, որ մահացած հարազատները երբևէ երազել են իր երջանկությունը, ուրեմն պետք է կատարել նրանց երազանքը, մտնել Հայ Առաքելական Եկեղեցի, Սուրբ Պատարագների ժամանակ գրել հանգուցյալների անունները և փոխանցել Սուրբ Սեղանի վրա պատարագիչ քահանային, որպեսզի բարեխոսի Աստծո առջև` խնդրելով Նրա գութն ու ողորմությունը: Զղջման, մեղքերի խոստովանության և թողության միջոցով հնարավոր է գտնել հոգու խաղաղություն:

 


Օրհնությամբ՝ Տ. Բաբկեն քհն. Հայրապետյան


Դիտվել է 1173 անգամ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հոկտեմբեր 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
7
10
12
14
17
19
21
24
26
31

Թեմական կյանք