Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Ապրիլի 18, 2009թ.

Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Ս. Մատթեոս և Ս. Մարկոս ավետարանիչները (Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29): Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սուրբ Աստվածածնից հետո Ս. Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սուրբ Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել սրբի մասունքներից և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր Ս. Կարապետ վանքը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-03-29 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2009-04-18 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2010-04-10 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2011-04-30 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2012-04-14 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2013-04-06 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2014-04-26 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2015-04-11 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2016-04-02 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2017-04-22 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2018-04-07 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2019-04-27 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2020-04-18 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2021-04-10 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2022-04-23 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2023-04-15 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2024-04-06 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2025-04-26 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2026-04-11 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2027-04-03 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2028-04-22 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2029-04-07 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

2030-04-27 Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

« Ապրիլ 2009 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
13
14
15
16
17
20
21
22
23
24
25
27
28
29
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք