Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Սեպտեմբերի 22, 2014թ.

Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

Ս. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում,աղքատ քրիստոնյա ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա: Բանտում Մամասի ծնվելուց հետո, մահանում է նրա մայրը: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ քրիստոնյա մի կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Տասնհինգ տարեկանում, արդեն համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար` ձերբակալվում և չարչարանքների է մատնվում: Զրկանքներից ազատվելով՝ պարտադրված առանձնանում է Արգեոս լեռը: Ս. Մամասն իր ողջ կյանքում ծառայում է աղքատներին, սակայն կրկին մատնվում է, դատվում և խիստ չարչարանքներից հետո 273 թվականին խոցվում է եռաժանիով` նահատակվում:
Ս. Փիլիկտիմոնը, որ հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որն իր հավատի համար, Ս. Մամասի նման Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակվում 274 թվականին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամված:

Ս. Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390 թվականին, Կիլիկիայում: Մանկուց եղել է հովիվ: Մի օր եկեղեցի է մտել և չհասկանալով ընթերցված Ավետարանի իմաստը, դիմել է մի ծերունու, որն էլ բացատրել է, որ խոսքը ժուժկալ լինելու մասին է, այսինքն` մարդը ճգնությամբ, զրկանքներով, ծոմապահությամբ պետք է երկնքի արքայությանն արժանանա: Այս խոսքերի վրա խորհելով՝ Սիմեոնը գնացել է Սիրիայի Հաթա նահանգ, ուր 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո, Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստացել: Տեսնելով, որ այցելուներն ու հիվանդներն իրեն շատ են նեղում, քարոզելու համար սկզբում մի խոր փոս է փորել, որտեղից միայն գլուխն է երևացել, ապա 60 կանգուն բարձրությամբ սյան վրա է բարձրացել: Գլխավերևում ծածկ չունենալով` ամբողջ օրը միայն կանգնած կամ ծնկած է անցկացրել` իբրև սնունդ շաբաթը միայն մեկ անգամ Ս. Հաղորդություն ստացել: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզել է և իր աղոթքներով բժշկել բազմաթիվ հիվանդների:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-09-22 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2009-09-21 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2010-09-20 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2011-09-19 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2012-09-24 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2013-09-23 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2014-09-22 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2015-09-21 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2016-09-19 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2017-09-25 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2018-09-24 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2019-09-23 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2020-09-21 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2021-09-20 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2022-09-19 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2023-09-25 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2024-09-23 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2025-09-22 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2026-09-21 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2027-09-20 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2028-09-25 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2029-09-24 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

2030-09-23 Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

« Սեպտեմբեր 2014 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
9
10
11
12
15
16
17
18
19
20
24
26
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք