Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Հունվարի 06, 2015թ.

Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:


Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին: Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և Հիսուս ծնվեց մսուրում: Աստծո որդին` աշխարհի Արարիչն ու Փրկիչը ծնվեց մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:


Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը:


Ուղիղ 30 տարի անց, երբ հրեական օրենքով տղամարդն իրավուքն էր ստանում հասարակական գործունեություն ծավալելու, Քրիստոս եկավ Հորդանան գետ` Ս. Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելու: Ս. Հովհաննեսն իր քարոզներում մարդկանց մշտապես ասում էր, թե ինքը ջրով է մկրտում, սակայն շուտով գալու է Նա, ով հրով ու Ոգով է մկրտելու: Մկրտության ժամանակ էր, որ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա:
Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը:


Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:


Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2029-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2028-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2027-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2026-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2025-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2024-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2023-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2022-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2021-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2020-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2019-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2018-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2017-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2016-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2015-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2014-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2013-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2012-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2011-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2010-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2009-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

2008-01-06 Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

« Հունվար 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
3
4
7
8
9
10
11
12
14
16
18
21
23
26
27
28
29
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք