Տոներ


Հունվարի 20, 2015թ.

Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես Հայրապետին: Ուղղափառ հավատի զորացման համար կարևորվում է 381 թվականին նրա հրամանով գումարված Կ. Պոլսի Տիեզերական ժողովը: Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը: Երբ Միլանի եպիսկոպոսն ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի, կայսրին արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո ոտք դնում Աստծո տաճար: Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը: Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են, ընդունելով քրիստոնեական հավատը: Վերջինիս համար հալածվում են Դեկոս կայսրի կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում: Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի եւ արթնանում միայն 389 թվականին: Թեոդոս բարեպաշտ կայսրի օրոք: Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիներն ամենամեծ պատիվներով դիմավորում են հալածված քրիստոնյաներին: Վերադառնալով իրենց քարայրը, 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ` հավերժական քնով: Նրանց թաղում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է փառահեղ մի եկեղեցի:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-07-22 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2009-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2010-01-19 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2011-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2012-01-19 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2013-01-19 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2014-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2015-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2016-07-26 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2017-01-19 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2018-10-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2019-01-19 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2020-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2021-01-19 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2022-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2023-01-19 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2024-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2025-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2026-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2027-07-26 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2028-01-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2029-10-20 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

2030-01-19 Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

« Հունվար 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
3
4
7
8
9
10
11
12
14
16
18
21
23
26
27
28
29
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք