Տոներ


Հունվարի 22, 2015թ.

Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

Գորդիոսը Կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների` նա գնում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, որ ինքը քրիստոնյա է ու սկսում քարոզել Ճշմարտությունը: Նրան ձերբակալում են և ստիպում, որ կուռքերին զոհեր մատուցի: Սակայն Սուրբն անդրդվելի էր: Բազում չարչարանքներից հետո նա 320 թվականին ավանդում է հոգին: Քրիստոնյաները հավաքում են նրա ոսկորներն ու պատվով հողին հանձնում:

Պողիկտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեություն: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև` պատռելով այն: Հաստատ մնալով իր հավատքին գլխատվում է` արժանանալով երկնային անթառամ պսակին: Նահատակվել է 259 թվականին:

Գրիգորիսը նահատակվել է 549 թվականին Դենշապուհի հալածանքների ժամանակ: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում` վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք` իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին: Բայց սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակվում:

Հունվարի 22, 2015թ.

Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, որի անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է ու հոգին ավանդում` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել  305 թվականին: Հայ Եկեղեցին Սբ. Կիրակոսին  պատվել է հատուկ շարականով:

Հունվարի 22, 2015թ.

Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

Սբ.Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:

Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած մեծացել էր արաբական միջավայրում, բայց Վահանը գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա եւ ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին եւ վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ եւ տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին եւ վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին, դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-07-28 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2009-01-22 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2010-08-02 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2011-01-24 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2012-01-23 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2013-07-29 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2014-01-21 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2015-01-22 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2016-07-28 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2017-01-23 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2018-07-30 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2019-01-21 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2020-01-21 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2021-08-02 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2022-01-24 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2023-01-23 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2024-06-29 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2025-01-21 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2026-01-22 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2027-07-29 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2028-01-24 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2029-07-30 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2030-01-21 Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

2008-07-24 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2009-01-22 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2010-01-21 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2011-01-24 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2012-01-23 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2013-07-29 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2014-01-21 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2015-01-22 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2016-07-28 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2017-01-23 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2018-07-30 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2019-01-21 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2020-01-21 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2021-01-21 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2022-01-24 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2023-01-23 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2024-06-29 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2025-01-21 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2026-01-22 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2027-07-27 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2028-01-24 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2029-07-30 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2030-01-21 Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

2008-07-28 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2009-01-26 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2010-08-02 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2011-01-25 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2012-01-24 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2013-07-30 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2014-01-23 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2015-01-22 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2016-08-01 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2017-01-24 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2018-07-31 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2019-01-22 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2020-01-23 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2021-08-02 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2022-01-25 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2023-01-24 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2024-06-30 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2025-01-23 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2026-01-22 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2027-07-29 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2028-01-25 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2029-07-31 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

2030-01-22 Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օր

« Հունվար 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
3
4
7
8
9
10
11
12
14
16
18
21
23
26
27
28
29
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք