Տոներ


Հունվարի 25, 2015թ.

Բարեկենդան Առաջավորաց Պահոց

Հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի, Բ. իբրև Հայոց առաջին պահքը: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Միջնադարում հույներն ու վրացիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Ս. Սարգսի անվան հետ կապելու համար, որին էլ վերագրում են կախարդություններ: Հայ մատենագիրների վկայության համաձայն, Առաջավորաց Պահքը հնում գոյություն է ունեցել նաեւ հույների ու լատինների մոտ:

Առաջավորաց Պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը ոչ իբրև Ս. Հովնան մարգարեի տոն, այլ իբրև մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-01-13 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2009-02-01 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2010-01-24 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2011-02-13 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2012-01-29 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2013-01-20 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2014-02-09 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2015-01-25 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2016-01-17 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2017-02-05 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2018-01-21 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2019-02-10 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2020-02-02 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2021-01-24 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2022-02-06 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2023-01-29 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2024-01-21 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2025-02-09 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2026-01-25 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2027-01-17 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2028-02-06 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2029-01-21 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

2030-02-10 Բարեկենդան Առաջավորաց Պահոց

« Հունվար 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
3
4
7
8
9
10
11
12
14
16
18
21
23
26
27
28
29
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք