Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Հունվարի 30, 2015թ.

Հովնան մարգարեի հիշատակության օր

Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին: Սակայն նա անմիջապես չի հետեւում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո  Աստծո կամոք ազատվում  բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից մինչեւ փոքր, անգամ թագավորը պահք են պահում եւ ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից: Հովնան մարգարեի այս օրինակը հետագայում Հիսուսը ներկայացնում է աստվածային նշան հայցող փարիսեցիներին: Հայ Առաքելական Եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է Առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-01-19 Հովնան մարգարեի հիշատակության օր

2009-02-06 Հովնան մարգարեի հիշատակության օր

2010-01-29 Հովնան մարգարեի հիշատակության օր

2011-02-18 Հովնան մարգարեի հիշատակության օր

2012-02-03 Հովնան մարգարեի հիշատակության օր

2013-01-25 Հովնան մարգարեի հիշատակության օր

2014-02-13 Հովնան մարգարեի հիշատակության օր

2015-01-30 Հովնան մարգարեի հիշատակության օր

2016-01-22 Հովնան մարգարեի հիշատակության օր

2017-02-10 Հովնան մարգարեի հիշատակության օր

2018-01-26 Հովնան մարգարեի հիշատակության օր

2019-02-15 Հովնան մարգարեի հիշատակության օր

2020-02-07 Հովնան մարգարեի հիշատակության օր

2021-01-29 Հովնան մարգարեի հիշատակության օր

2022-02-11 Հովնան մարգարեի հիշատակության օր

2023-02-03 Հովնան մարգարեի հիշատակության օր

2024-01-26 Հովնան մարգարեի հիշատակության օր

2025-02-13 Հովնան մարգարեի հիշատակության օր

2026-01-30 Հովնան մարգարեի հիշատակության օր

2027-01-22 Հովնան մարգարեի հիշատակության օր

2028-02-11 Հովնան մարգարեի հիշատակության օր

2029-01-26 Հովնան մարգարեի հիշատակության օր

2030-02-15 Հովնան մարգարեի հիշատակության օր

« Հունվար 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
3
4
7
8
9
10
11
12
14
16
18
21
23
26
27
28
29
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք