Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Փետրվարի 05, 2015թ.

Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին եւ նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է նաեւ քահանա: Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում եւ շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետեւում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները: Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում եւ Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:

Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել եւ ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը (ինչպես այս տարի) կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-01-24 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2009-02-12 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2010-02-04 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2011-02-24 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2012-02-09 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2013-01-31 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2014-02-20 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2015-02-05 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2016-01-28 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2017-02-16 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2018-02-01 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2019-02-21 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2020-02-13 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2021-02-04 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2022-02-17 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2023-02-09 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2024-02-01 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2025-02-20 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2026-02-05 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2027-01-28 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2028-02-17 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2029-02-01 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

2030-02-21 Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

« Փետրվար 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
4
6
8
11
13
17
18
19
20
23
24
25
26
27
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք