Տոներ


Մայիսի 14, 2015թ.

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը ժամանակահատվածում, հինգշաբթի օր: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում է նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:


Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև «Գործք Առաքելոց» գրքում. «և Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելը:


Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:


Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:


Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուց խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:


Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:


Այս գեղեցիկ ավանդույթը մինչ օրս պահպանվել է մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-05-30 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2029-05-10 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2028-05-25 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2027-05-06 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2026-05-14 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2025-05-29 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2024-05-09 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2023-05-18 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2022-05-26 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2021-05-13 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2020-05-21 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2019-05-30 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2018-05-10 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2017-05-25 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2016-05-05 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2015-05-14 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2014-05-29 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2013-05-09 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2012-05-17 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2011-06-02 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2010-05-13 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2009-05-21 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2008-05-01 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

« Մայիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
4
5
6
7
8
9
10
11
12
13
15
16
18
19
20
21
22
23
25
26
27
28
29
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք