Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Մայիսի 31, 2015թ.

Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են ավետարանիչները: Թագավորաց գրքում գրված է, թե ինչպես Եղիան, իբրև Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, Տիրոջ տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջև և հայտարարում սպասվող երաշտի մասին:


Կատարվում է Ս. Եղիայի մարգարեությունը, և երեք տարի անց մարգարեն կրկին ներկայանում է Աքաաբին: Ապացուցելով կռապաշտների անզորությունը, Եղիան աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա դիմելով Աստծուն՝ հորդառատ անձրև բերում: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն: Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-16 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2029-05-27 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2028-06-11 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2027-05-23 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2026-05-31 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2025-06-15 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2024-05-26 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2023-06-04 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2022-06-12 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2021-05-30 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2020-06-07 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2019-06-16 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2018-05-27 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2017-06-11 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2016-05-22 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2015-05-31 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2014-06-15 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2013-05-26 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2012-06-03 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2011-06-19 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2010-05-30 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2009-06-07 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

2008-05-18 Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

« Մայիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
4
5
6
7
8
9
10
11
12
13
15
16
18
19
20
21
22
23
25
26
27
28
29
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք