Տոներ


Հունիսի 01, 2015թ.

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում:

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ: 


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-05-19 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2009-06-08 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2010-05-31 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2011-06-20 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2012-06-04 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2013-05-27 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2014-06-16 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2015-06-01 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2016-05-23 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2017-06-12 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2018-05-28 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2019-06-17 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2020-06-08 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2021-05-31 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2022-06-13 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2023-06-05 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2024-05-27 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2025-06-16 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2026-06-01 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2027-05-24 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2028-06-12 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2029-05-28 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

2030-06-17 Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

« Հունիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
10
12
17
19
21
24
26
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք