Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Հունիսի 02, 2015թ.

Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

Դիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները:

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ: 


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-05-20 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2009-06-09 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2010-06-01 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2011-06-21 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2012-06-05 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2013-05-28 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2014-06-17 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2015-06-02 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2016-05-24 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2017-06-13 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2018-05-29 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2019-06-18 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2020-06-09 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2021-06-01 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2022-06-14 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2023-06-06 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2024-05-28 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2025-06-17 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2026-06-02 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2027-05-25 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2028-06-13 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2029-05-29 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

2030-06-18 Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

« Հունիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
10
12
17
19
21
24
26
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք