Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Հունիսի 07, 2015թ.

Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-06-23 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2029-06-03 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2028-06-18 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2027-05-30 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2026-06-07 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2025-06-22 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2024-06-02 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2023-06-11 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2022-06-19 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2021-06-06 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2020-06-14 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2019-06-23 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2018-06-03 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2017-06-18 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2016-05-29 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2015-06-07 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2014-06-22 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2013-06-02 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2012-06-10 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2011-06-26 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2010-06-06 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2009-06-14 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

2008-05-25 Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

« Հունիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
10
12
17
19
21
24
26
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք