Տոներ


Հունիսի 13, 2015թ.

Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Սբ. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծն անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռեւս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն եւ արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի հարկադիր գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը եւ իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգեւոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաեւ Սբ. Ներսես Հայրապետի շնորհիվ, որը ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Սբ. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին, նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-05-31 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2009-06-20 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2010-06-12 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2011-07-02 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2012-06-16 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2013-06-08 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2014-06-28 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2015-06-13 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2016-06-04 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2017-06-24 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2018-06-09 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2019-06-29 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2020-06-20 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2021-06-12 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2022-06-25 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2023-06-17 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2024-06-08 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2025-06-28 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2026-06-13 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2027-06-05 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2028-06-24 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2029-06-09 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

2030-06-29 Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

« Հունիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
10
12
17
19
21
24
26
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք