Տոներ


Հունիսի 16, 2015թ.

Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

Կոստանդիանոս կայսրը Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ» բառը՝ ցույց տալու, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի և Աստված է:

 

Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի և Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, ով մշտապես հաղթել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երևում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի և հաղթում: Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը:

 

Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էին լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած մի երիտասարդի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների:

 

Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ և կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրև աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2030-07-02 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2029-06-12 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2028-06-27 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2027-06-08 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2026-06-16 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2025-07-01 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2024-06-11 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2023-06-20 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2022-06-28 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2021-06-15 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2020-06-23 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2019-07-02 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2018-06-12 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2017-06-27 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2016-06-07 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2015-06-16 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2014-07-01 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2013-06-11 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2012-06-19 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2011-07-05 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2010-06-15 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2009-06-23 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

2008-06-03 Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

« Հունիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
10
12
17
19
21
24
26
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք