Տոներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տոներ


Հունիսի 20, 2015թ.

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը: 


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-06-07 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2009-06-27 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2010-06-19 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2011-07-09 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2012-06-23 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2013-06-15 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2014-07-05 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2015-06-20 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2016-06-11 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2017-07-01 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2018-06-16 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2019-07-06 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2020-06-27 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2021-06-19 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2022-07-02 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2023-06-24 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2024-06-15 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2025-07-05 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2026-06-20 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2027-06-12 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2028-07-01 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2029-06-16 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

2030-07-06 Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

« Հունիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
10
12
17
19
21
24
26
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք