Տոներ


Հունիսի 25, 2015թ.

Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ`  երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

 

Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի եւ հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպն սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունը Առակաց գրքի առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստությիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Սբ. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:  Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:

 

Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-06-12 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2009-07-02 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2010-06-24 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2011-07-14 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2012-06-28 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2013-06-20 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2014-07-10 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2015-06-25 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2016-06-16 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2017-07-06 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2018-06-21 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2019-07-11 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2020-07-02 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2021-06-24 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2022-07-07 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2023-06-29 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2024-06-20 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2025-07-10 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2026-06-25 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2027-06-17 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2028-07-06 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2029-06-21 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

2030-07-11 Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

« Հունիս 2015 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
10
12
17
19
21
24
26
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք